Հայերեն

Հատուկ գրոհայիններով եկել են կոմբինատ, Սյունիքը Նիկոլին հանգիստ չի թողնում, նա հիմա նենգաբար, ժողովրդի լեզվով ասած, «մուռ է ուզում հանի». Վահե Հակոբյան

Քաղաքականություն

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում խուզարկություն է տեղի ունենում, ապա նաև տեղեկություն տարածվեց, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին են բերման ենթարկել։ ArmDaily.am-ը զրուցել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ։

- Պարոն Հակոբյան, ի՞նչ են փնտրում կոմբինատում։

- Մենք չգիտենք՝ ինչ են իրենք փնտրում, այսօր եկել, խուզարկել են նոր ստեղծված հերթական քրեական գործով, որի հիմքերը մեզ բացարձակ հայտնի և հասկանալի չեն։ Խուզարկել են նաև Քաջարանի համայնքապետ Փարամազյանի տունը, կոմբինատի մի քանի աշխատակիցների բնակարանները, ինչպես նաև կոմբինատի իրավաբանի բնակարանը և աշխատասենյակները։ Բնականաբար, որևէ տեղ որևէ էական բան չեն հայտնաբերել, ինչից հետո համայնքապետին Երևան են բերման ենթարկել։ Ես օֆիցալ եմ ասում, ես սա որակում եմ որպես քաղաքական հետապնդում։ Սյունիքը Նիկոլին հանգիստ չի թողնում և նա հիմա նենգաբար, ժողովրդի լեզվով ասած «մուռ է ուզում հանի» ու սա ոչ մի լավ բանի չի բերի։ Բոլոր այս գործողություններն անհիմն են, երեկ էլ Առուշ Առուշանյանին էին բերման ենթարկել, ու սա հավաստիացնում եմ՝ շարունակվելու է թե Առուշանյանի մասով, թե Փարամազյանի։

- Պարոն Հակոբյան, բացի նրանից, որ կոմբինատը Քաջարանի տարածքում է, իսկ Փարամազյանը Քաջարանի համայնքապետն է, ուրիշ ի՞նչ կապ կա կոմբնինատի և Փարամազյանի միջև։

-Կապը հենց միայն դա է, որպես համայնքապետ՝ նման կապ չի կարող չլինել։ Կոմբինատը միշտ կանգնած է քաղաքի մեջքին, ամեն ինչով օգնում է և դա արվում է քաղաքապետի միջոցով։

- Երեկ պարոն Առուշանյանին բերման էին ենթարկել Քարահունջի համայնքապետի գործի շրջանակներում։ Հիմա այն, ինչ կատարվում է Քաջարանում, նույնպես առնչությո՞ւն ունի իբրև թե ընտրակաշառք բաժանելու, ընտրություններում մարդկանց ուղղորդելու հետ։

- Նախ Քարահունջի մասին. իրենք նպատակային ընտրել են Քարահունջի համայնքապետին, որովհետև նա կին է, որի հետ հեշտ է աշխատել, 2 կիսագրագետ քաղաքացուց, վախձցնելով, պրեսսինգի տակ դնելով կորզել են ցուցմունք՝ օգտագործելով նրանց անգրագիտությունը։ Նրանք ստիպված տվել են Քարահունջի ղեկավարի նկատմամբ ցուցմունք, որ իբրև թե նա ուղղորդել է իրենց։ Քարահունջի ղեկավարին 3 օր մեկուսարանում են պահել, աշխատել են հետը, կրկնում եմ նա կին է, ես նրան չեմ մեղադրում, նրանից նույնպես ստացել են սուտ մատնություն Առուշանյանի վերաբերյալ, որ իբրև թե իրեն ուղղորդել է Առուշանյանը։ Այս ամենը հիմարություն է առնվազն։ Ինչ վերաբերում է կոմբինատին ու Փարամազյանին՝ ես չգիտեմ, թե իրենք դրան ինչ որակում կտան՝ կարող են ընտրակաշառք էլ ասել, ուղղորդում էլ ասել, ինչ ուզեն՝ կարող են ասել։ Հատուկ գրոհայիններով եկել են կոմբինատ, պատկերացնում եք, կոմբինատ գրոհայիններով էին եկել, իսկ թուրքը շարունակում է մնալ Սև լճի տարածում։

- Այս ողջ գործողությունների իրական ու վերջնական նպատակը, Ձեր գնահատմամբ, ո՞րն է։

- Ես կարծում եմ՝ երկու նպատակ կա, առաջինը՝ համայնքապետերին թուլացնեն, որ Նիկոլ Փաշինյանը ազատ ու հանգիստ իր եղբայր թուրքերի հետ ազատ կարողանա ստորագրել Մեղրու միջանցքի մասին բոլոր փաստաթղթերը և որևէ խոչընդոտ չունենա, իսկ երկրորդ նպատակը կոմերցիոն է ու կապված է Կոմբինատի հետ։ Իրենք ուզում են, որ մենք կոմբինատը վաճառենք իրենց մատնանշած մարդուն։

- Այսինքն, արդեն գնորդ կա՞։

- Ես գիտեմ, որ կա, իրենք դեռ չեն ասում՝ ով է, բայց մեզ ստիպում են վաճառել, դրա համար ջանք չեն խնայում։

- Ընտրությունների ընթացքում խոսվում էր հանքերը ժողովրդին, պետությանը վերադարձնելու մասին։

-Նա չի կարող նման բան անել։ Իրավական որևէ գործառույթ ինքը չունի։ Հիմա մեծ աղմուկ է բարձրանալու։ Ես այսօր հանդիպելու եմ ԱՄՆ դեսպանի հետ և իրեն ամբողջ մանրամասները ներկայացնելու եմ, որ իրենց կողմից գովերգված, ժողովրդավար վարչապետը ինչ գործընթացների է դիմում։ Այսօր հանքարդյունաբերությունը չափազանց բարձր հարկերի տակ է, բացի պարզ հարկերից՝ հարկվում է նաև առանձնահատուկ հարկատեսակով, կոչվում է Ռոյալթի, որը աշխարհում ամենաբարձրը Հայաստանում է, դա այսպես կոչված՝ «պետության փայն է»։

Հիմա այս ամենից բացի՝ կառավարության որոշմամբ օրենքի նախագիծ են ուզում անցկացնել, որով ևս 15 տոկոսով պետք է հարկվի Հայաստանից արտահանվող ողջ հանքանյութը։ Սա նշանակում է, որ մոտավորապես 100 մլն դոլար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նման հիմնարկը պետք է հավելյալ վճարի, ինչպես հասկանում եք, նման գումար պարզապես չկա։ Սա կամ վերջնական դեբիլիզմի նշան է, կամ նպատակային կոմբինատը քանդելու, կամ էլ լիցենզիան հետ քաշելու, որպեսզի հետո իրենց ուզած մարդիկ գան տիրանալու։ Պետք է հասկանալ, արդեն 3 տարի է պարտքով ապրող երկիր ենք դառել ու որևէ տնտեսական աճի մասին խոսք գնալ չի կարող, արդյունքում հիմա իրենք ուռացնում են ու ֆինանսական «պիրամիդա» սարքում։

Հիմա կարծում եք՝ Փաշինյանն ինչի՞ է գնացել Մոսկվա, գնացել է փող ուզի, վարկ, բայց այսպես որքա՞ն է վարկ վերցնելու։ Հիմա եվրոբոնդերն է ծախսում, դա վերջանալու է, ու ինքը պիտի էլի փող բերի, բայց որքա՞ն կարող է վարկ վերցնել։ Սահմանափակում կա, չէ՞, որքան կարող է պետական պարտք աճեցնել։ Չգիտեմ, թե դեռ որքան դեռ կմնա՝ 1 տարի , թե 5 տարի, բայց մնալով ուռացնելու է մեր պարտքը ու հետո ժառանգություն թողնի՝ գնա։ Այդ դեպքում երկիրը դեֆոլտի մեջ է ընկելու։ Կարծում եմ, իր հույսը մի կողմից էլ էն է, որ իր եղբայր Էրդողանը մի 2 կոպեկ կտա։

Քրիստինե Հովհաննիսյան

Աննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»
Ամենադիտված