Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս մեկ ընտանիք տեղափոխվեց քարե տուն
ՀասարակությունՇիրակի մարզում ընթացքի մեջ է գյուղական բնակավայրերի երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքների բնակարանային խնդրի լուծման գործընթացը:
Հուլիսի 9-ին Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Մայիսյան բնակավայրում բնակարանամուտ տոնեց Տերտերյանների ընտանիքը:
Բնակարանամուտին ներկա էին Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար Աշոտ Եղիազարյանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ընտանիքը քարե տուն տեղափոխվեց ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի որոշմամբ հաստատված աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում:
Մարմաշեն համայնքում ծրագրի շահառու է ճանաչվել 4 ընտանիք: Բնակելի տների շինարարական աշխատանքներն իրականացվում են ծրագրի շահառու ընտանիքների ներգրավմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ:
«Հավատս չի գալիս, որ տեղափոխվում եմ քարե տուն: Հուզմունքս մեծ է: 1993 թվականից տնակի մեջ ենք ապրել»,-ասում է տանտիկինը՝ Անահիտ Տերտերյանը:
Գյուղի մյուս 3 բնակելի տների շինարարական աշխատանքները ներկայումս գտնվում են ավարտական փուլում են:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում