«Մեր երկրները շատ բան ունեն քննարկելու»․ Շոյգուն Ադրբեջանում է
Աշխարհ«Ռազմական համագործակցության շուրջ մեր երկրները շատ բան ունեն քննարկելու», — նշել է ՌԴ Պաշտպանության նախարար Շոյգուն Բաքվում։ «Ինչ վերաբերում է մեր գերատեսչությունների առջև դրված կոնկրետ խնդիրներին, այսօր ու վաղը կքննարկենք այն ամենը, ինչ համաձայնեցվել է Պուտինի հետ՝ կապված ռազմա-տեխնիկական համագործակցության հետ», - ընդգծել է Շոյգուն։ Նա շնորհակալություն հայտնեց Ադրբեջանին՝ ՌԴ և Ղազախստանի տարածքում անցկացված Բանակային միջազգային խաղերին մասնակցելու համար, որտեղ վերջինս հանդես է եկել բավականին լավ։ Կողմերը կքննարկեն նաև Ղարաբաղի հարցը և տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Տեղեկացնում է НТВ-ն