Հայերեն


«Դեռ 10-15 տարի առաջվա մտածելակե՞րպն է մարդկանց մոտ, ես կապ չունեմ հայկական իրականության հետ». Շուշան Երիցյանը՝ եկամտի նոր աղբյուրի և իր համարձակ լուսանկարների մասին

Life

«Միսս ԱՊՀ 2017», մոդել Շուշան Երիցյանը տևական ժամանակ է, ինչ հեռուստատեսային նախագծերում հանդես չի գալիս: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է ներկայիս զբաղվածության, երկարաժամկետ հեռուստասերիալներում չնկարահանվելու պատճառի, եկամտի աղբյուրի և իր համարձակ լուսանկարների մասին:

Շուշանի խոսքով՝ դադարի մեջ չէ, ուղղակի նկարահանվում է տարին մեկ–երկու անգամ: «Երկարաժամկետ նախագծերում չեմ ուզում նկարահանվել: Այս պահին մի նախագծի առաջարկ ունեմ, բայց չգիտեմ՝ կհամաձայնե՞մ, թե՞ ոչ: Ամեն ինչ կախված է նկարահանման օրերի քանակից: Տարվա ընթացքում արտերկիր եմ մեկնում, ժամանակային առումով չեմ հասցնում երկարաժամկետ նախագծերում նկարահանվել: Նախընտրում եմ ժամանակս այլ բաների համար ծախսել: Կարիերայիս սկզբում օր ու գիշեր նկարահանվել եմ, գիտեմ, թե դա ինչ է: «Միսս ԱՊՀ 2017» դառնալուց հետո նկարահանումների հետ կապված վերաբերմունքս փոխել եմ: Հնարավոր է՝ գա մի օր, նկարահանվեմ, բայց այս պահին դիրքորոշումս սա է»,- ասաց նա:

Ըստ դերասանուհու՝ մի քանի տարի է, ինչ նոր մասնագիտություն է սովորում, բայց դա գաղտնի է պահում: «Հնարավոր է՝ մի քանի տարի հետո նոր բնագավառում այնքան կայացած զգամ, որ ցանկանամ մարդկանց հետ կիսվել այդ ամենով: Հիմա իմ ամբողջ ժամանակն ու ռեսուրսները սովորելուն եմ տրամադրում, հաճույք ստանում այդ գործընթացից: Նոր մասնագիտությունը դերասանական ոլորտի, մոդելինգի հետ կապ չունի: Սա իմ երրորդ մասնագիտությունն է, առաջինը միջազգայնագետ է, երկրորդը՝ մոդել, դերասանուհի»,- ասաց նա:

Շուշանը նշեց, որ 2020 թվականից հետո ինչպես բոլորի, այնպես էլ իր մոտ պասիվ շրջան է․ «Հիմա փորձում եմ նախկին կյանքս վերականգնել, ինձնից կախված չէ, աշխարհն է պայմաններ թելադրում: Առհասարակ, օրվա մի մասը նվիրում եմ ինքս ինձ, որովհետև ինձ շատ եմ սիրում: Ամեն ինչ անում եմ իմ ներքին զարգացման, արտաքին տեսքի համար: Ասում են՝ կարևոր է միայն ներքին գեղեցկությունը, բայց արտաքինը ևս շատ կարևոր է: Համաձայն եմ, որ առանց մեկը մյուսի չի լինի, ես չեմ մտածում, որ մարդ պետք է միայն արտաքինով զբաղվի: Ուղղակի, անկախ սեռից, մարդիկ պետք է հետևեն իրենց, կոկիկ ու խնամված լինեն»:

Դերասանուհին նկատեց, որ պասիվ նկարահանումներն իր ֆինանսական վիճակի վրա չեն ազդել: «Ինչպես ես, այնպես էլ նկարահանվող յուրաքանչյուր մարդ չի կարող իր կարիքները հոգալ միայն նկարահանվելով: Հայաստանում մեր բնագավառի մարդիկ չնչին գումար են վաստակում: Ես եկամտի աղբյուր ունեմ, որը փակ եմ պահում: Տարիների ընթացքում հասկացել եմ՝ որքան ամեն ինչ փակ պահես, այնքան լավ: Նախանձն ամենակործանիչ ու վատ էներգիան է, փորձում եմ հնարավորինս տեղի չտալ դրան: Նախկինում կարող էի կիսվել հաջողություններովս, հիմա ոչինչ ցույց չեմ տալիս»,- ընդգծեց Շուշանը:

Դերասանուհին նաև պատմեց, որ շատ է սիրում շրջագայել, բայց հիմա դա պասիվ փուլում է: «Հատկապես տպավորվել եմ Սինգապուրից, Փարիզից: Սինգապուրը շատ յուրահատուկ էր, լրիվ այլ քաղաքակրթություն էր, կապ չուներ ոչ մի այլ երկրի հետ: Այնտեղ այլ մտածելակերպ էր, կարծես ուրիշ աշխարհում լինեի: Սկսած ամենափոքր դետալներից՝ ամեն ինչ տարբերվող էր: Սիրում եմ նաև ծովափնյա հանգիստ, արև, տաք եղանակ: Վերջերս Դուբայից շատ լուսանկարներ եմ տեղադրել, բայց այնպես չէ, որ Դուբայը շատ եմ սիրում, ուղղակի եղանակային պայմանները հաշվի առնելով եմ այնտեղ գնում»,- ասաց նա:

Շուշանը, երբեմն, սոցցանցերում համարձակ լուսանկարներ է տեղադրում: Նա շեշտեց, որ քննադատություններին ոչ մի կերպ չի վերաբերում: «Մտածում եմ՝ դեռ 10-15 տարի առաջվա մտածելակե՞րպն է մարդկանց մոտ: Ես չեմ շփվում, կապ չունեմ, չգիտեմ նույնիսկ իմ հրապարակած լուսանկարները քննադատվո՞ւմ են, թե՞ ոչ: Ես կապ չունեմ հայկական իրականության հետ, ինձ այդ ամենը խորթ է»,- եզրափակեց նա:

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված