Հայերեն


«Շոու բիզնեսում կան մարդիկ, որոնք իրական կյանքում այլ են, հանրությանը ներկայանալիս՝ լրիվ այլ, հիասթափություններիցս մեկը դա է եղել»․ Իլոնա Մկրտչյան

Life

18-ամյա դերասանուհի Իլոնա Մկրտչյանը վաղ տարիքից հեռուստատեսությունում հայտնվելու և դերասանուհի դառնալու ցանկություն է ունեցել։ Ասում է՝ չնայած արդեն  նկարահանվում է, ինքն իրեն դերասան չի կոչում, քանի որ համապատասխան կրթություն չունի։

Tert.am Life–ի հետ զրույցում Իլոնան պատմել է երազանքներին հասնելու, հաջողությունների և հիասթափությունների մասին։

Կարիերայի սկիզբը

«Ինքս ինձ վրա աշխատում եմ և փորձում եմ անել ամեն ինչ, որպեսզի արդարացնեմ ռեժիսորի պահանջները։ Դեռ վաղ տարիքից շատ եմ մասնակցել քասթինգներից, միշտ է եղել իմ պայքարը հանուն երազանքի։ Ես չունեմ կրթություն, սակայն փորձի միջոցով հասա այն արդյունքին, որը հիմա կա։ Այսինքն՝ ես, նկարահանվելով երկրորդական, երրորդական, չորրորդական կադրերում, փորձեցի հասկանալ, թե ինչ է կատարվում նկարահանման հրապարակում»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է համապատասխան կրթություն ստանալուն՝ Իլոնան նկատեց, որ բարձրագույն կրթություն ստանալու ցանկություն ունի, սակայն հստակ ոչինչ դեռ չի որոշել։

Նա պատմեց, որ վաղ տարիքում ծնողները լուրջ չեն վերաբերվել դերասանությամբ զբաղվելու իր ցանկությանը․ «Մայրս ուզում էր, որ ես ինտերիերի դիզայներ դառնայի, սակայն ժամանակի հետ ծնողներս սկսեցին հպարտանալ ինձնով և սատարել։ Ես զբաղվում եմ նրանով, ինչն ինձ հաճույք է պատճառում, սակայն դեռ չեմ հասել իմ «երազանքների աղջկան»։ Փոքրիկ քայլերով գնում եմ դեպի ցանկալի։ Հիմա ունեմ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ, սակայն չակերտները բացել չեմ կարող, քանի որ հստակ պայմանավորվածություն առայժմ չկա։ Կա նաև սիթքոմում խաղալու առաջարկ»։

Իլոնայի խոսքով՝ նախապատվությունը տալիս է գեղարվեստական ֆիլմին։ Շատ է  ցանկանում է նկարահանվել Հրաչ Քեշիշյանի ֆիլմերում, միշտ առանձնացրել է նրա ֆիլմերը։

Իլոնան իրեն հաջողակ է համարում․ «Ամեն դեպքում ես հայտնվեցի այնտեղ, որտեղ երազում էի՝ ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում, ճիշտ մարդկանց հետ։ Ըստ իս, եթե իմ առաջին քայլերը անեի այլ մարդկանց հետ, հնարավոր է, հիասթափվեի ընտրածս ճանապարհից»։

Ընկերական շրջապատը և շոու բիզնեսը

Նոր ոլորտը նաև նոր շրջապատ բերեց Իլոնային։ Երիտասարդ դերասանուհին նշեց, որ ընկերների ընտրությունը բարդ է, քանի որ տարիների ընթացքում հիասթափությունը մեծացել է, փորձում է պահել ընկերական և գործնական հարաբերությունների բալանսը։

«Առհասարակ, ես բոլորի հետ ջերմ հարաբերություններ ունեմ, սակայն ավելի շատ գործնական հարաբերություններ եմ պահում։ Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ ոչ բոլորին է պետք մոտ թողնել, մտերիմ համարել, քանի որ հիասթափություններ են լինում։ Ունեմ ընկերներ, որոնց հետ արդեն տասը տարուց ավել է մոտ եմ։ Բայց և այնպես, իմ լավագույն ընկերը մայրս է»,– ասաց Իլոնան։

Երգչուհի դառնալու նպատակը

Դերասանի աշխատանքը կայուն չէ․ այս ոլորտի ներկայացուցիչները մի շրջան կարող են նկարահանվել, մի շրջան աշխատանք չունենալ։ Իլոնայի խոսքով՝ ցանկանում է ևս մեկ աշխատանք ունենալ, սակայն դա չի խանգարի դերասանությամբ զբաղվելուն։

«Վերջերս տեսահոլովակում նկարահանվելու առաջարկ ստացա իմ շատ սիրելի ռեժիսոր Կարեն Ամյանից։ Ճիշտ է, կան դերասաններ, որոնք հրաժարվում են ոչ հայտնի երգիչների տեսահոլովակներում նկարահանվելուց, սակայն ես այդպիսի խտրականություններ չունեմ, մեծ հաճույքով եմ մասնակցում այդ նկարահանումներին»,– ասաց Իլոնան։

Նա նաև երգչուհի դառնալու  նպատակ ունի։ Նա ասաց, որ դեռևս քայլեր չի անում, բայց ցանկանում է ներկայանալ ջազ ոճում։

Անկեղծությունն ու հիասթափությունը

Դերասանուհին ասաց, որ վերջերս շատ ակտիվ չէ սոցցանցերում։ Հետևորդների մեկնաբանություններին ու կարծիքներին, սակայն, Իլոնան հետևում է։ Նա ասաց, որ եղել են թե՛ ոգևորող, թե՛ հիասթափեցնող մեկնաբանություններ։

«Ամենից շատ ոգևորվում եմ Մկրտիչ Արզումանյանի մեկնաբանություններից և լայքերից։ Իսկ վատ մեկնաբանություններին ուշադրություն չեմ դարձնում կամ պարզապես ջնջում եմ դրանք։ Շատ են մեկնաբանություններ գրում արտաքնիս վերաբերյալ, կարծում են, թե պլաստիկ վիրահատությունների եմ դիմել։ Իրականում այդպես չէ, բայց սկսել եմ նորմալ վերաբերվել նման կարծիքերին»,– ասաց նա։

Իլոնան վստահեցնում է, որ ինքն անկեղծ է իր հետևորդների հետ։ «Իմ մեջ սիրում եմ անկեղծությունը, շատ անկեղծ եմ իմ լսարանի հետ և առհասարակ։ Շոու բիզնեսում կան մարդիկ, որոնք իրական կյանքում այլ են, հանրությանը ներկայանալիս՝ լրիվ այլ։ Իմ հիասթափություններից մեկի պատճառն էլ դա է եղել։ Ես ինձ ցույց եմ տալիս այնպիսին, ինչպիսին կամ՝ թերություններով, առավելություններով»,– ասաց Իլոնան ու հավելեց, որ իր ամենամեծ թերությունը համարում է շատ էմոցիոնալ լինելը, կցանկանար դա փոխել իր մեջ։ Միաժամանակ նկատեց, որ դա իրեն օգնում է աշխատանքի մեջ․ կարողանում է զգալ կերպարի էմոցիաներն ու փոխանցել դրանք։

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված