Վարդավառը «հաղթահարելու» լավագույն միջոցը մասնակցելն է․ Ֆրանսիայի դեսպան
BlogՀայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել 2019-ի Վարդավառից՝ կից գրառում կատարելով․
«Զգուշացում Հայաստանում շրջագայող ֆրանսիացիներին.
այս հուլիսի 11-ին ՝ Զատիկից 14 շաբաթ անց, հայերը, մեծ ու փոքր, նշում են Վարդավառի տոնը:
Ուստի նորմալ է և անխուսափելի ջրվել, ցողվել, ցնցուղվել, լվացվել, թրջվել:
Այս օրը հաղթահարելու լավագույն միջոցը մասնակցելն է»։