Կառավարությունում բոլորը կողմ են եղել Քյարամյանի նշանակմանը
ՔաղաքականությունԿառավարության արտահերթ նիստն արդեն կայացել է:
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, պատասխանելով հարցին, արդյո՞ք նիստի ժամանակ հիմնավորում ներկայացվել է, թե ինչու է ՔԿ նախագահն ազատվել պաշտոնից ու ինչու է նրան փոխարինել Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, որ մանրամասն բացատրություն տալու կարիք չկա. «Այդ մարդիկ վարչապետի ուղիղ ենթակայության տակ աշխատող կառույցներ են: Շատ տրամաբանական է, որ ղեկավարն ընտրի այն մարդուն, ում հետ ուզում է աշխատել»:
Ինչ վերաբերում է Քյարամյանի նշանակման առաջարկին, դրան որևէ մեկը դեմ չի եղել: