Ինչ կլինի, երբ տարածքները հանձնվեն Ադրբեջանի օկուպացիային
BlogՄիքայել Պետրոսյանը գրում է․
Ենթադրենք դավաճանությունը կատարվել է, ու որոշ շրջաններ պիտի խաղաղ կերպով հանձնեն Ադրբեջանի օկուպացիային:
Պատկերացնենք սցենարը:
Բնակիչներին ու իրենց գույքը պիտի հանեն այդ տարածքից: Նոր տեղ պիտի հատկացնեն նրանց Հայաստանում ու Արցախում, չԷ՞: Բա ո՞նց: Հսկայական փող է պետք դրա համար, 100-ավոր միլիոն դոլարներ: Որտեղի՞ց: Ադրբեջանն է տալո՞ւ, թե՞ Ռուսաստանը: Երեք մատի կոմբինացիա: Ոչ նա կտա, ոչ էլ նա: Հայաստանն էլ չունի:
Զորքերը պիտի հանեն զբաղեցրած բնագծերից: Պիտի տեղափոխեն նոր բնագծեր, իրենց ունեցվածքով, զենքով: Նոր բնագծերում ինժենեներական կառույցներ... Հսկայական փող է պետք դրա համար, միլիարդավոր դոլար: Որտեղի՞ց: Ադրբեջանն է տալո՞ւ, թե՞ Ռուսաստանը: Երեք մատի կոմբինացիա: Ոչ նա կտա, ոչ էլ նա: Հայաստանն էլ չունի:
Զորքերի հետքաշման հրաման որ տրվեց, ապա մասսայական դասալքության առաջը կարան առնե՞ն:: Երեք մատի կոմբինացիա․ ո՞ւմ հեղինակությամբ կամ ի՞նչ հիմնավորմամբ:
Այսինքն խաղաղ հանձնումը ոչ մեկին ձեռնտու չի:
Շատ ավելի էժան է պարտված պատերազմ դասավորելը:
Բնակիչները ով կարա՝ ինքը կփախչի, ով չէ` կկոտորվի, ու էլ ծախսի կարիք չի լինի: Բանակի ունեցվածքի տեղափոխման ծախսից էլ կպրծնեն՝ իր բոլոր դրական հետևանքներով:
Բա հետո՞...
Հետոյի հերն անիծած: Հետոն ցույց կտա...