Հայերեն


«Տարիներ անց կրկին կտեսնեմ մայրիկիս»․ Մոնիկա Գրիգորյանը՝ արտագնա աշխատանքի մեկնած մայրիկի վերադարձի, ԱՄՆ տեղափոխվելու քննարկումների և իր հաջողության մասին

Life

Գեղեցկուհու տիտղոսը նրա համար մանկության երազանք չի եղել, բայց դարձավ թագակիր ու ներկայացրեց Հայաստանը «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում․ 21–ամյա Մոնիկա Գրիգորյանը մրցույթից հետո մեկ ամիս ապրեց ԱՄՆ–ում, հիմա արդեն Հայաստանում է։

Tert.am Life-ը նրա հետ զրուցել է մրցութային շրջանի, այս փուլում ունեցած առաջարկների, ԱՄՆ տեղափոխվելու հեռանկարի մասին։ Գեղեցկուհու տիտղոսակրի կյանքում այս ամիսը նշանակալի է․ 4 տարվա բաժանումից հետո մայրը կթողնի արտագնա աշխատանքն ու կվերադառնա Հայաստան՝ իր երեխաների մոտ։ Ընտանիքի վերամիավորումը երազանք էր Մոնիկայի համար։ Նա նաև լուսանկարնե է տրամադրել ընտանեկան արխիվից։

Մտածում էի՝ այլևս չեմ մասնակցի Գեղեցկության ազգային մրցույթի

2019–ին Մոնիկան մասնակցում էր «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթին և ընդամենը 1 քայլ հետ մնաց հաղթանակից՝ այն զիջելով Լիանա Ոսկերչյանին և զբաղեցնելով երկրորդ տեղը։

«Մտածում էի՝ այլևս չեմ մասնակցի ազգային մրցույթի, քանի որ միայն մեկ քայլ ունեմ առաջ գնալու․ 2–րդ տեղից հետո եթե չհաղթեի կամ ավելի ցածր տեղ զբաղեցնեի, հետքայլ կլիներ։ Քանի որ այս տարի ազգային մրցույթ չկայացավ, Գոհար Հարությունյանն ինձ առաջարկեց ներկայացնել Հայաստանը «Միսս Տիեզերքում»՝ որպես նախորդ տարվա «Վիցե միսս»։ Սիրով ընդունվեցի այն։ Թեև հասկանում էի, որ ժամանակը քիչ է, դժվար է լինելու, բայց կարևոր էր զգացողությունս, որ արդեն պատրաստ եմ մասնակցելու։ Օրինակ՝ նախորդ տարի չէի մասնակցի, ինքս պատրաստ չէի»,– ասաց նա ու հավելեց, որ մրցույթն իրեն ճանաչում է բերել թե՛ Հայաստանի և Սփյուռքի հայերի, թե՛ օտարերկրացիների շրջանում։

Մոնիկան խոստովանում է, որ ավելի ինքնավստահ է դարձել։ Թեև 2019–ին շատ մոտ էր հաղթանակին, իր խոսքով, պատրաստ չէր հաղթանակի․ «Երբ ես ու Լիանան կանգնած էինք բեմում ու պիտի հնչեր հաղթողի անունը, տեսանյութում երևում է, որ ես կամաց–կամաց հետ եմ քայլում, որպեսզի հանկարծ իմ անունը չտան։ Ես չէի գիտակցում, որ եթե իմ անունը հնչի, հետ գնալով  ոչինչ չեմ փոխի, բայց ես պատրաստ չէի։ Չէի սրտնեղել, որ չհաղթեցի։ Ես ժյուրիի հետ համամիտ էի ընտրության հարցում, Լիանան, իսկապես, արժանի էր»։

Մոնիկայի կյանքում պատահականությունները շատ են։ Միշտ մտածել է՝ ավելի լավ է՝ մասնակցի «Միսս աշխարհ»–ին, ազգային մրցույթի ժամանակ էլ միայն «Միսս աշխարհ Արմենիա»–ի ընտրությանն է մասնակցել, սակայն հանգամանքները նրան տարան «Միսս տիեզերք»․ «Ինձ թվում էր՝ «Միսս Տիեզերք»–ում պետք է գլամուրային կերպար ունենաս, որն իմը չէ, բայց այդպես չէր։ «Միսս տիեզերքն» ավելի հետաքրքիր է իր ձևաչափով։ Դու պետք է ոչ թե գլամուրային լինես, այլ ուժեղ։ Այդ մրցույթն ուժեղ կնոջ մասին է»։

Գեղեցկուհու տիտղոսակրի համար նախամրցութային շրջանն էլ շատ կարևոր էր, քանի որ Մինչև «Միսս Տիեզերք» հասնելը Նյու Յորքում վերապատրաստում է անցել․ «Վերջինիայից մի մարդ հավանել էր ինձ և հրավիրել 1-շաբաթյա դասընթացի Նյու Յորքում։ Դա ինձ շատ օգնեց։ Իմ կյանքի ամենալավ փուլն էր, կարծես կինոյում լինեի։ Ինքս էի մարդկանց հետ հարցազրույցներ անում, սովորում՝ ինչպես ճիշտ ներկայանալ։ Այն, ինչ տեղի ունեցավ ինձ հետ այս ամիսների ընթացքում մեծ երազանքի իրականցում էր, կարծես, հեքիաթում լինեի, որտեղ իրադարձությունները շատ արագ էին զարգանում։ Հետ եմ նայում ու մտածում՝ այս ամենն ինձ հե՞տ է կատարվել․ ինձ համար դա շոկ էր»։

Ճակատագրական լուսանկարը

Ազգային մրցույթի շրջանակում Մոնիկային սկզբում «ընտրեց» հանրությունը, հետո նա հայտնվեց ժյուրիի ուշադրության կենտրոնում։ Մինչև բուն մրցույթը Tert.am Life-ը հրապարակեց մասնակիցների լուսանկարները, և Մոնիկան, կարելի է ասել, գլխապտույտ հաջողություն ունեցավ մի լուսանկարով։ Հարյուրավոր մեկնաբանություններ հայտնվեցին նրա օգտին։ Նրա խոսքով՝ թեև հաջողությունն այդ էտապում շոկային ու անսպասելի էր, իր տեսակի վրա չի անդրադարձել, միայն ավելի ինքնավստահ է դարձել։

«Դա իմ կյանքի առաջին պրոֆեսիոնալ լուսանկարն էր և ճակատագրական դարձավ, ընդ որում, ինձ նկարել էին ընդամենը 1 կադր։ Շոկ էի ապրում, որ ինձ ճանաչում են։ Սկզբում ամաչում էի հասարակական վայրերում հայտնվել, հետո հասկացա, որ հաճելի է, երբ մարդիկ այդքան դրական կարծիքներ են ասում իմ մասին»,– ասաց նա՝ շեշտելով, որ իր համար ամենակարևորը ժողովրդի սերը վայելելն էր։

Սերիալներում նկարահանվելու առաջարկներ կան

Հիմա նա նոր առաջարկներ ունի։ Ինչպես ասպարեզում հայտնվող, գրեթե, ամեն մարդու, Մոնիկային էլ չի շրջանցել սերիալում նկարահանվելու առաջարկը։ «Սերիալներում նկարահանվելու առաջարկներ կան, բայց ես դեռ ինձ չեմ պատկերացնում որպես դերասանուհի։ Ապագայում գուցե ինչ-որ բան փոխվի։ Սիրում եմ ինչ-որ բան կամ լավ անել, կամ չանել։ Ես դեռ պատրաստ չեմ դրան, ինչպես ժամանակին պատրաստ չէի մեկնել մրցույթի»։

Մոնիկան այժմ աշխատում է Երևանի ընկերություններից մեկում։ Թե ինչ է անում, չի բացահայտում, միայն ասում է, որ զուգահեռ զբաղվում է նաև մոդելինգով։

ԱՄՆ տեղափոխվել այս փուլում չեմ ուզում

«Միսս Տիեզերքի» ավարտից հետո Մոնիկան ավելի երկար մնաց ԱՄՆ–ում, ինչը քննարկումների տեղիք տվեց, որ փորձում է տարբերակներ հասկանալ Միացյալ Նահանգներ տեղափոխվելու համար։

«Մրցույթից հետո 15 օր մնացի Մայամիում իմ բարեկամների տանը, հետո որոշեցի իմ միջոցներով մի քիչ էլ Կալիֆոռնիայում մնալ։ Երբ հասնում ես այնտեղ, մտածում ես՝ օգտագործեմ հնարավորությունս, գուցե, այլևս հնարավորություն չունենամ այս ամենը տեսնելու։ Ինձ ասում են՝ արի, ԱՄՆ–ում կաշխատես, լավ կլինի, բայց ես գիտակցում եմ, որ այդքան էլ հեշտ չէ, այնտեղ 0-ից ինչ-որ բան ստեղծելը։ Գուցե օրերից մի օր որոշեմ մեկնել, որովհետև հասկանում եմ, որ այնտեղ կան լավ հնարավորություններ, ապագա, բայց դեռ պատրաստ չեմ։ Դա հիմա չի լինի, որովհետև Հայաստանում դեռ շատ բան ունեմ անելու»,– ասաց նա։

Մտածում էի՝ ֆինանսապես դուրս չեմ գա այդ ամենի տակից

ԱՄՆ–ում մոտ մեկ ամիս ապրելը նաև ֆինանսական միջոցներ է ենթադրում։ Այս ընթացքում, պատմելով իր մասին, Մոնիկան անկեղծացել է, որ ապահոված ընտանիքից չէ․ հայրը մահացել է, երբ ինքը փոքր էր, մայրը մեկնել է արտագնա աշխատանքի, որպեսզի կարողանա ապահովել իրեն, քրոջն ու եղբորը։ Մոնիկայից հետաքրքրվեցինք, թե ինչպես կարողացավ հոգալ այս շրջանի ծախսերը։

«Մրցույթի նախապատրաստական փուլում բավականին մեծ գումար եմ ծախսել․ երբ մեկնում ես, ձեռքիդ պետք է բավականին մեծ գումար լինի։ Բայց ես գիտակցում էի՝ ուր եմ գնում և որքան բարդ է լինելու առանց հովանավորի։ Ես իմ  աշխատավարձով, մայրիկիս օգնությամբ արեցի դա։ Կար պահ, երբ մտածում էի, որ ֆինանսապես այդ ամենի տակից դուրս չեմ գա, բայց հասկանում էի, որ միևնույն է՝ պետք է անեմ, չեմ կարող կես ճանապարհից հետ կանգնել։ Ամեն ինչ արեցի, որպեսզի կարողանամ հավուր պատշաճի ներկայանալ։ Աղջիկներն այնտեղ օրական 3-4  look էին փոխվում, ես փորձում էի օրը 1-2 look–ով ներկայանալ։ Երբ արդեն Լոս Անջելեսում էի, գովազդների առաջարկներ եղան, որոնք  լրացրեցին այդ փուլի ֆինանսական ծախսերս, քանի որ ԱՄՆ–ում  Ինստագրամի գովազդն այնքան մատչելի չէ, որքան Հայաստանում։ Կարող ես քեզ թույլ տալ ապրել դրանով,– պատմեց Մոնիկան, ով սոցցանցերում հաճախ ցույց էր տալիս իր գնումները։ –Ինձ շատ էին հարցնում՝ ինչպես եմ կարողանում այդքան շոփինգ անել։ Իրականում այդ մի քանի գովազդն ինձ բավարար էին, որպեսզի մեկ ամիս հանգիստ ապրեի այնտեղ»։

«Միսս Տիեզերքում» Մոնիկայի զգեստապահարանն այնքան մեծ չէր, որքան մյուս  աղջիկներինը, բայց փորձում էր հետ չմնալ։ Նորաձևության աշխարհում, որտեղ մեծ մասամբ օգտվում են բրենդներից, Մոնիկան ամենաթանկ հագնվողներից էլ չէ։ Ասում է՝ առհասարակ բրենդամոլ չէ․ «Ես սիրում եմ ունենալ լավ պայուսակ ու կոշիկ։ Միշտ է այդպես եղել, նախընտրում եմ ունենալ մեկը, բայց լավը։ Իսկ զգեստս կարող է հասարակ լինել։ Ես դեռ  չեմ հասել նրան, որ ինձ թույլ տամ թանկ բրենդներից օգտվել, բայց կհասնեմ»։

4 տարի անց ընտանիքը կվերամիավորվի

4 տարի առաջ Մոնիկայի մայրը մեկնել է արտագնա աշխատանքի, քանի որ 3 երեխայի պետք է ապահովեր։ Գեղեցկուհու տիտղոսակիրը ոգևորությամբ նշեց, որ հասել են մի կետի, որ մայրը կվերադառնա և իրենց ընտանիքը կվերամիավորվի։ Երևանում վարձով են ապրում, բայց չեն սրտնեղում, քանի որ ընտանիքում որևէ մեկն աշխատանքից չի խուսափում։

«Մայրս աշխատանքի հստակ հեռանկարով չի վերադառնում, բայց վստահ եմ՝ եթե միասին լինենք, աշխատանք հաստատ կգտնվի։ 4 տարի իրարից հեռու ապրելը բոլորիս համար շատ դժվար էր, հատկապես, մայրիկիս, որովհետև մենք գոնե իրար հետ ենք՝ երեքով, մայրիկս մենակ է։ Այս տարիների ընթացքում մեզնից ոչ ոք չի սովորել կարոտին ու հեռավորությանը։ Իհարկե, հիմա լավ է, տեսազանգերի շնորհիվ ամեն րոպե կապի մեջ ենք մայրիկի հետ, սակայն այդպես էլ չենք սովորել հեռավորությանը։ Անհամբեր եմ, թե երբ ենք տեսնելու իրար, տարիներ անց կտեսնեմ մայրիկիս»,–ասաց նա։

Մոնիկան պատմեց, որ ԱՄՆ–ում անցկացրած ժամանակահատվածն իր ամենաերկար բաժանումն էր քրոջից և եղբորից։ Շատ կարոտած էր վերադարձել․ «Իրենց համար շատ ավելի բարդ էր, քան իմ, քանի որ Միացյալ Նահանգներում իմ առօրյան շատ հագեցած էր, իրենք այստեղ ավելի սուր էին զգում իմ պակասը»։

Խոսելով  քույրիկի մասին՝ նա ասաց, որ իրենց շատ են նմանեցնում։ Արտաքին տվյալներով քույրն էլ կարող էր մոդել դառնալ, բայց շատ հեռու է այս ամենից․ «Ես իր թեթև ձեռքով եմ հայտնվել այս ամենի մեջ։ Երբ իմացա, որ ինձ համար հայտ է ուղարկել, ասացի՝ ինչո՞ւ քո հայտը չուղարկեցիր, ասաց, որովհետև սա քոնն է, իմը չէ»։

Երկրպագուները թող սպասեն:)

Մոնիկայի խոսքով՝ իր սիրտն այժմ ազատ է, ճանաչելիություն ձեռք բերելուց հետո երկրպագուները շատացել են, սակայն քանի դեռ իրեն հետաքրքիր չէ, չի կենտրոնանում այդ ամենի վրա։

Օդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՔիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էՆավթի գները աճել ենԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Ամենադիտված