«Թալիբան» շարժումը սպառնացել է Թուրքիային՝ Աֆղանստանում գտնվելու պատճառով
Աշխարհ«Թալիբան» շարժումը նախազգուշացրել է, որ հարձակվելու է թուրքական ուժերի վրա, եթե Անկարան իր զորքերը դուրս չբերի Աֆղանստանից: Այս մասին հայտնում է աֆղանական 1TV հեռուստաալիքը՝ հղում անելով համապատասխան հայտարարությանը:
Շարժման ներկայացուցիչներն Աֆղանստանում զորամիավորման մի մասը պահելու Թուրքիայի ղեկավարության որոշումն անվանել են անխոհեմ ու ինքնիշխանությունը խախտող:
«Եթե թուրք պաշտոնյաները չվերանայեն իրենց որոշումը, «Թալիբան» շարժման կողմնակիցները դեմ կլինեն թուրքական ուժերին: Մենք ցանկացած օտարերկրյա զորքերի և ցանկացած պատրվակի առկայությունն Աֆղանստանում համարում ենք օկուպացիա և պայքարելու ենք զավթիչների դեմ»,-ասված է կազմակերպության հայտարարությունում: