Բախտ վիճակվեց 7 ամիս աշխատելու պարոն Քյարամյանի հետ. ՔԿ նախկին նախագահ
ՔաղաքականությունԱյսօր Քննչական կոմիտեում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կոմիտեի նոր նախագահ Արգիշտի Քյարամյանին: Նա նաև խոսեց նախկին պետ Հայկ Գրիգորյանի մասին՝ ակնկարկելով, որ վերջինս առաջիկայում նոր պաշտոն է ստանալու, ինչի համաձայնությունն արդեն տվել է:
Գրիգորյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին ցուցաբերած վստահության համար ու նշեց, որ 3 տարի շարունակ Փաշինյանը բոլոր հարցերում եղել է ՔԿ-ի կողքին:
Նա նախ խոսեց Քյարամյանի մասին՝ հայտարարելով, որ բախտ է վիճակվել Քյարամյանի հետ 7 ամիս աշխատելու. «Ես պարոն Քյարամյանի անձնական, մասնագիտական, բարոյահոգեբանական հատկանիշները բարձր եմ գնահատում: Ուզում եմ նրան հաջողություն մաղթել, մնացած ամեն ինչը նա ունի»: