Թուրքիայում հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել լրագրողի՝ «հայի ծնունդ» ասելով
ԱշխարհԹուրքիայում շարունակվում են ընդդիմադիր ԶԼՄ-ների լրագրողների ձերբակալությունները և նրանց հանդեպ բռնաճնշումները։ ՆախօրեինԹուրքիայի իրավապահները հատուկ գործողություններ են անցկացրել Ստամբուլում և Դիրաբերքիրում, որի շրջանակներում ձերբակալվել են «Բիրգյուն» շաբաթաթերթի պատասխանատու Մահիր Քանաաթը, «Դիքեն» լրատվական կայքի խմբագիր Թունջա Օղրեթենը, լրագրող Մեթին Յոքսուն և «Դիհաբեր» կայքի խմբագիր Օմեր Չելիքը:
Ինչպես հաղորդում է «Ջումհուրիյեթ» թերթը, հատուկ ջոկատայինները ուժ են կիրառել «Դիհաբեր» կայքի խմբագիր Չելիքի, վերջինիս կնոջ և մոր նկատմամբ։ Տեղեկատվության համաձայն՝ ոստիկանները ծեծել են Չելիքին՝ անվանելով «հայի ծնունդ»։
««Դու լուրեր ես գրում, հա՞: Դե հիմա գրիր տեսնենք, դուք հայի ծնունդներ եք, դե գրիր տեսնենք», – ասել են հատուկջոկատայիններն ու մի քանի անգամ հարվածել խմբագրին:
Ոստիկաններից մեկն էլ ատրճանակը դրել է Չելիքի մոր ճակատին և ասել․ «Ինչո՞ւ տղայիդ լրագրող դարձրիր։ Ինչո՞ւ նման բան թույլ տվեցիր»։