Պուտինն ասել է, թե ում է ուղղված Ուկրաինայի մասին իր հոդվածը
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ իր «ռուսների ու ուկրաինացիների պատմական միասնության մասին» հոդվածը հասցեատեր չունի: Ռուսաստանի ղեկավարի խոսքերը մեջբերում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ես չեմ բաժանում «նրանց» կամ «մեր»-ի: Ես հոդվածում էլ ասել եմ, որ սա մեկ համայնք է: Հետևաբար, մեզ բոլորիս՝ և՛ նրանց, ովքեր ապրում են այսօրվա Ռուսաստանում, այնպես էլ նրանց, ովքեր ապրում են այսօրվա Ուկրաինայում, ինչպես նաև Ուկրաինայի ներկայիս քաղաքական ղեկավարությանը: Նրանք պետք է իմանան, թե ինչ ենք մեզանից ներկայացնում և ինչպես ենք վերաբերվում միմյանց»,-ասել է Պուտինը:
Video Player