Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՔաղաքականությունՆիկոլ Փաշինյանն Արման Խոջոյանին Իտալիայի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին 2021 թվականի հուլիսի 25-29-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Հռոմ)՝ Միացյալ ազգերի կազմակերպության 2021 թվականի Պարենային համակարգերի գագաթնաժողովի շրջանակներում նախագագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
2. Արման Խոջոյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
Ավելին՝ այստեղ