Հատուկ գործողություններ Դիրաբեքիրում․ ֆոտոներ
ԱշխարհՎերջին օրերին քրդական Դիարբեքիրում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ իրականացվող հատուկ գործողությունների ընթացքում ձերբակալվել է 124 մարդ, հայտնում է Anadolu գործակալությունը:
2015 թ.-ի ընթացքում քրդական ուժերի հետ բախումների ընթացքում զոհվել է ավելի քան 200 թուրք ուժային:
Պաշտոնական տվյալներով` անցյալ տարվա կեսից մինչ օրս բախումների հետեւանքով զոհվել է շուրջ 350 քաղաքացիական անձ, այդ թվում`80 երեխա:
Թուրքիայի հարավային եւ հարավարեւելյան քրդաբնակ շրջաններում թուրք-քրդական բախումների արդյունքում մոտ 340 հազար քուրդ փախստական է դարձել եւ հարկադրված լքել ծննդավայրը:
Քուրդիստանի աշխատավորական կուսակցության եւ թուրքական իշխանությունների միջեւ շուրջ 25 տարի շարունակվող առճակատման ընթացքում զոհվել է ավելի քան 40 հազար մարդ: