Վին Դիզելը չի կարողացել հարցազրույց տալ չափազանց սեքսուալ լրագրողուհուն
LifeՀանրահայտ դերասան Վին Դիզելը չի կարողացել պատասխանել բրազիլացի հաղորդավարուհու հարցերին, որը, ըստ նրա՝ չափազանց սեքսուալ է: Դերասանն ընդհատել է զրույցը՝ նշելով, որ ի զորու չէ լինել այդպիսի գեղեցկուհու կողքին, հայտնում է gogetnews.info-ն:
Հարցարզույցի ժամանակ Դիզելը պատմել է Նյու Յորքում իր մանկության, կինոկարիերայի մասին, բայց հաճախ ընդհատել է խոսքը, բացահայտորեն սիրաբանել, հետո ասել է. «Նա սարսափելի սեքսուալ է: Ես այսպես չեմ կարող աշխատել: Նայե՛ք նրան, ժողովո՛ւրդ, միայն ե՞ս եմ դա նկատում, թե՞ ինչպես: Նրան դա ոչ ոք չի՞ ասել»:
Բրազիլացի բլոգեր Կառոլա Մորեյրային ակնհայտորեն դուր է եկել իր հանդեպ այդպիսի վերաբերմունքը, սակայն լրագրողները Դիզելին նախատել են ոչ պրոֆեսիոնալության համար: