Մեր հայրենի հողերը Զանգեզուրը, Երևանը և Սևանն են. Ամեն րոպե պետք է պատրաստ լինենք պատերազմին. Ալիև
ՀասարակությունՀայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, ռազմական գործողությունների ժամանակաշրջանն անցյալում է, բայց մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ես բազմիցս հայտարարել եմ, և հիմա ուզում եմ կրկնել: Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունը գտել է իր լուծումը: Մենք հակամարտությունը կարգավորել ենք միակողմանի կարգով: Ինձ է լուրեր են հասնում, որ կրկին խոսվում է այն մասին, որ հարցը չի լուծվել, հակամարտությունը չի լուծվել: Սա շատ սխալ և ռիսկային ճանապարհ է », - ասաց Ալիևը 44-օրյա պատերազմում զոհված ադրբեջանցի զինծառայողներ հաշմանդամների ընտանիքներին բնակարաններ և մեքենաներ հանձնելու արարողության ժամանակ:
Ըստ նրա՝ «եթե հակամարտությունը չի լուծվում, ապա թող բացատրեն, թե ինչպես պետք է լուծվի»:
Ավելին՝ այստեղ