Հովիկ Աղազարյանն ուզում է սրճարան գնալ պետական բյուջեի հաշվի՞ն
ՔաղաքականությունԻմքայլական Հովիկ Աղազարյանը դրական է վերաբերվում նախագծին, որով պատգամավորներին գործուղումների համար տրվող գումարը 50 հազարից դառնալու է 250 հազար:
Սույն նախագիծը խորհրդարանում ներկայացրել են հենց իմքայլականները:
Աղազարյանի խոսքերով, այդ գումարը պետք է, որպեսզի պատգամավորն ավելի արդյունավետ աշխատի:
Նա այս կոնտեքստում խոսեց օրինակ ինչ-որ մեկի հետ սրճարան գնալու մասին՝ հայտարարելով, որ անհարմար է, եթե ամեն անգամ մյուս կողմը վճարի գումարը:
Պատգամավորն, իհարկե, համաձայն է, որ հանդիպումները կարող են լինել նաև ուղղակի փողոցում, սակայն հնարավոր չէ այդպես անել միշտ: