«Ռոման» 10-0 հաշվով հաղթանակ է տարել ընկերական խաղում
ՍպորտՀռոմի «Ռոման» այսօր՝ հուլիսի 15-ին, միջմրցաշրջանային հատվածքի առաջին ընկերական խաղն է անցկացրել՝ մրցելով իտալական «Մոնտեկատինի» թիմի հետ։ Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ առաջին խաղում «Ռոման» 10-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել։
Հռոմեական թիմի կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Մայորալը, մեկական գոլ էլ իրենց ակտիվում գրանցել են Պերեսը, Մանչինին, Կալաֆիորին, Զանիոլոն, Զալվեսկին, Դիավարան, և գրանցվել է մեկ ինքնագոլ։
Մխիթարյանը մասնակցել է այս հանդիպմանը։
Եվս մեկ ընկերական խաղ «Ռոման» կանցկացնի հուլիսի 28՝ մրցելով պորտուգալական «Պորտուի» հետ։