Հայերեն


«Ինձ տիկտոկեր չեմ համարում». Մաշան՝ Տիկ-տոկում կին-տղամարդ հարաբերություններից խոսելու, իր հասցեին բացասական մեկնաբանությունների, հայտնիությունից կաշկանդվելու և սթենդ ափ ունենալու ցանկության մասին

Life

Սթենդ ափեր Մարիամ Մուրադյանը՝ Մաշան, արդեն 1 տարի է՝ գրանցված է Տիկ-տոկ հավելվածում և իր գործունեությունը նաև այնտեղ է ծավալում: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է հավելվածում գրանցվելու պատճառի, իր հասցեին բացասական բնույթի մեկնաբանությունների, կին-տղամարդ հարաբերություններից խոսելու և սոցիոֆոբ լինելու մասին:

Մաշայի խոսքով՝ Տիկ-տոկում գրանցվել է կարանտինի ընթացքում՝ մեկ տարի առաջ: «Ամենավերջին տեղն էր, որտեղ կցանկանայի գրանցվել, բայց զբաղված չլինելը հասցրեց դրան: Տիկտոկային դեմք չեմ, չեմ տիրապետում թրենդներին, անում եմ այն ամենը, ինչ անում էի Տիկ-Տոկից դուրս՝ սթենդ ափ: Հետաքրքիրն այն է, որ իմ ձևաչափը բավականին աշխատող ստացվեց: Չէի սպասում, որ իմ տեսանյութերը կդիտվեն, որովհետև մարդիկ պետք է ոչ միայն տեսնեին, այլ լսեին ինձ: Մեկ տարվա ընթացքում Տիկ-տոկում ունեցա 70. 000 հետևորդ, Ինստագրամում ավելի վաղուց եմ գրանցված, բայց մոտ 40. 000 հետևորդ ունեմ: Տիկ-տոկը հնարավորություն է տալիս, կարող ես «Ռեկ»-ում հայտնվել ու տեսանյութդ տարածվի: Լավ եմ հիշում առաջին տեսանյութս, որը «Comedy club»-ից մի հատված էր: Հիմա, երբ դիտում եմ, տեսանյութի ֆիլտրերը շատ ծիծաղելի են, բայց այն ժամանակ մոտ 60. 000 դիտում ունեցավ, եթե չեմ սխալվում»,- պատմեց նա:

Սոցցանցերում Մաշան, հիմնականում, խոսում է կին-տղամարդ հարաբերությունների մասին, շեշտեց՝ դրանից գոնե մի քիչ գլուխ է հանում:

«Թեման հետաքրքիր է և՛ տղամարդկանց, և՛ կանանց, հատկապես իմ տարիքային՝ 30+ մարդկանց: Այդ տարիքում մարդն արդեն որոշակի փորձ է ունենում, ես չեմ ուզում իմ տեսանյութերը երիտասարդները որպես խորհուրդներ ընկալեն, չեմ ուզում ինչ-որ մեկին դաստիարակելու պատասխանատվություն վերցնել,- ասաց նա և հավելեց, որ թեմաների մի մասի մասին սեփական փորձով է իմացել,- Սթենդ ափը ենթադրում է սեփական փորձ, բայց բաներ կան, որոնք կողքից տեսնելով ես նկատում՝ ուրիշների փորձով, բայց վերագրում ես քեզ՝ ինչ-որ մեկին չմատնանշելու համար: Չեմ կարող 30 տարեկանում այնքան հարուստ փորձ ունենալ, որ կոնտենտ ապահովեմ: Տեսանյութի թեմայի շուրջ երկար չեմ մտածում, ունենում եմ միտք, միացնում հեռախոսի տեսախցիկը, խոսում, հետո տեղադրում համացանցում»:

Մաշայի և՛ Ինստագրամի, և՛ Տիկ-տոկի հրապարակումների մեկնաբանությունները փակ են: Ըստ նրա՝ քննադատություններ ընդունում է, ուղղակի պարտավոր չէ բացասականը կրել կյանքում:

«Չե՞ն սիրում ինձ, թող չդիտեն: Տեսանյութը տեղադրում եմ, մեկ օր թողնում, որ մեկնաբանություններ գրեն, տեսանյութս նույն տեղում չմնա, հետո փակում եմ դրանք: Հավատացեք, ինձ շատ վատ մեկնաբանություններ չեն գրում, ուղղակի թեկուզ մի քանիսը չեմ ուզում կարդալ: Հիմնականում, ինձ սիրում են, հետս համակարծիք են, բայց ոչ ադեկվատ մարդիկ ևս կան: Կարող եմ առավոտյան արթնանալ ու տեսնել, որ այս կյանքում ոչնչի չհասած մեկն իմ հասցեին վիրավորանք է գրել: Խնդիրը ես չեմ, այլ այն, որ հարազատս կարող է կարդալ, վատ զգալ»,- ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում ուղղակի չի ֆիլտրում մեկնաբանությունները, Մաշան պատասխանեց. «Չեմ ուզում ժամանակ ծախսել դրանք ջնջելու համար: Երբեմն, հետևորդներս են պատասխանում, վեճ է սկսվում, բայց ինչո՞ւ այդ ամենը թույլ տամ: Ինձ համար ամենակարևոր ու առողջ քննադատող մարդիկ հարազատներս են և ոլորտում փորձ ունեցողները: Բայց նրանք ոչ թե քննադատում, այլ խորհուրդներ են տալիս: Չեմ ուզում, որ անծանոթ մարդիկ տանը նստած ինձ խորհուրդներ տան, ինձ հարազատներս կտան այդ խորհուրդները: Անծանոթներն ինձ խորհուրդ էին տալիս, որ եղունգներս երկար չլինեն, բայց դա մարդկանց գործը չէ, առողջ քննադատություն չէ»:

Մաշան նաև նկատեց, որ Հայաստանում տիկտոկերներին և Տիկ-տոկ հավելվածին անլուրջ են վերաբերում: «Դա ինձ չի խանգարում: Ինձ տիկտոկեր չեմ համարում, որովհետև դրա համար տաղանդ, լավ միմիկաներ, պարելու ունակություն է պետք: Այդ ամենը թերագնահատել կամ արժեզրկել պետք չէ, դա էլ է տաղանդ: Ես ունեմ խոսքի և մտքի տաղանդ, բայց չեմ կարող ինձ տիկտոկեր համարել, նրանք պարում են, հատուկ տարածքներում նկարահանում իրականացնում, մոնտաժ անում»,- նշեց նա:

Մաշան պատմեց, որ Տիկ-տոկն ու Ինստագրամն իր համար ինչ-որ պահից սկսած ֆինանսի աղբյուր են դարձել: «Ժամանակին չէի պատկերացնում, որ կգա օր, երբ կկարողանում դրանց միջոցով գումար վաստակել: Բայց որքան էլ պատվերներ լինեն, դրանք կայուն չեն, չես կարող գովազդներից ստացված գումարը ֆինասի հիմնական աղբյուր համարել: Հիմնական աշխատանք ևս ունեմ, աշխատում եմ հեռուստաընկերություններից մեկում, ունեմ նախագծեր, որոնք շուտով կիրականացնեմ: Մտածել եմ նաև սթենդ ափ ժանրի առանձին համերգ ունենալու մասին, դա մասնագիտական ոլորտում իմ գերնպատակն է: Կարծում եմ՝ այդ օրն այնքան էլ հեռու չէ, մոտ 3-4 տարի հետո կգա»,- ասաց նա:

Մաշան շեշտեց՝ ինքը սոցդեմք չէ, հակառակը՝ սոցիոֆոբ է, նույնիսկ առևտրի մեծ կենտրոններում խուսափում է լինել: «Մարդկանց հայացքներից, խոսքերից, ներկայությունից նեղսրտում եմ՝ որքան էլ շփվող եմ: Կամա, թե ակամա հայտնվել եմ այս ամենի մեջ և որոշակի հայտնիություն ձեռք բերել, որին չեմ հարմարվել և, երևի, երբեք էլ չհարմարվեմ: Երբ դրսում տեսնում են, ճանաչում, լուսանկարվելու ցանկություն հայտնում, կաշկանդվում եմ, չգիտեմ՝ ինչպե՞ս անեմ, որ լարվածությունս չզգան, չմտածեն, որ մի քանի հազար մարդու կողմից ճանաչելի լինելու հաշվին կյանքումս ինչ-որ բան է փոխվել»,- եզրափակեց նա:

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված