Հայիթիի նախագահի հուղարկավորության օրը հայտնի է
ԱշխարհՀայիթիի սպանված նախագահ Ժովենել Մոիզիի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 23-ին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է երկրի Մշակույթի և կապի նախարար Պրադել Էնրիկեսը:
«Հուլիսի 22-ին տեղի կունենա հրաժեշտի արարողություն, հուլիսի 23-ին՝ հուղարկավորության արարողությունը»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ անհայտ անձինք գնդակահարել են Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզիին՝ հարձակում գործելով նրա նստավայրի վրա: 53-ամյա նախագահը մահացել է, իսկ նրա կինը՝ վիրավորվել: