Մեսսիին երբեք այդքան երջանիկ չէի տեսել․ Պարեդեսը՝ Ամերիկայի Գավաթի մասին
ՍպորտՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը կիսվել է Ամերիկայի Գավաթը նվաճելու տպավորություններով։
«Ոչ միայն մենք, այլև 45 միլիոն արգենտինացիներն ուզում էին, որ Լեոն հավաքականի կազմում տիտղոս նվաճի։ Օգնել նրան այդ հարցում ու նրա հետ միասին բավականություն ստանալն անհավանակն է։
Մեսսիին երբեք այդքան երջանիկ չէի տեսել, հատկապես վերջին 45 օրում։ Նրան շատ դուր եկավ հավաքականում։ Դա ավարտական ուղևորության էր նման, որտեղ մենք զվարճացանք։ Մեզ համար այն անհավանական Ամերիկայի Գավաթ էր, որի մասին երազել էինք»,- Պարեդեսի խոսքերն է փոխանցում TyC Sports-ը։