Դա նրան հաջողվել է․ Առաջին կին զինծառայողն՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկ ջոկատայինների կազմում
ՀասարակությունԱռաջին անգամ կինը կարողացել է անցնել բոլոր թեստերը և ավարտել ԱՄՆ-ում ռազմածովային ուժերի հատուկ պատրաստության ծրագիրը: Հաղորդում է CNN- ը: Անվտանգության նկատառումներից ելնելով ՝ նրա անունը չի հրապարակվում:
«Սա ակնառու ձեռքբերում է»,-ասել է ԱՄՆ Զինված ուժերի գործողությունների գրասենյակի հրամանատար, ծովակալ Հյու Ուայման Հովարդը՝ հավելելով, որ նա ցույց է տվել իր բնավորությունն ու առաջնորդ լինելու հատկությունները:
Ըստ CNN-ի՝ տարբեր ժամանակահատվածներում 18 կին փորձել է ընդգրկվել ԱՄՆ ծովային ուժերի հատուկ նշանակության ջոկատներ. Նրանցից երեքը դեռ պետք է անցնեն լրացուցիչ սերտիֆիկացում: