Մոսկվայում QR կոդերը չեղյալ են հայտարարվել
ԱշխարհՄոսկվայում չեղարկվում են հասարակական սննդի հաստատություններ այցելելու համար պարտադիր QR կոդերը: Մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքերով, հուլիսի 19-ից կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի բարելավման և պատվաստումների լավ դինամիկայի պատճառով ծածկագրերի համակարգը կդառնա ոչ պարտադիր:
«Հուլիսի 19-ից չեղյալ ենք հայտարարում հանրային սննդի ոլորտում պարտադիր QR կոդերը: Սա կարևոր որոշում է: Ես բազմաթիվ խնդրանքներ եմ ստացել գործարարներից, հասարակական կազմակերպություններից, կուսակցական կազմակերպություններից, մասնավորապես՝ ռեստորանատերերի և հյուրանոցատերերից։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր քաղաքի բիզնես ոլորտին՝ ձեռնարկված միջոցների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի համար»,-ասել է Սոբյանինը:
Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ համաճարակն ավարտված չէ, և բոլորը պետք է հետևեն սանիտարական պահանջներին, իսկ իշխանությունները պետք է ապահովեն բնակչության հետագա զանգվածային պատվաստումները: