Ով է Ռուսաստանի ՆԳ նախարարի նոր տեղակալը․ Պուտինը նոր նշանակում է արել
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Թմրանյութերի վերահսկման գլխավոր տնօրինության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Անդրեյ Խրապովին Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին: Այս պաշտոնում նա կփոխարինի ոստիկանության գեներալ-գնդապետ Միխայիլ Վանիչկինին:
«Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Անդրեյ Իվանովիչ Խրապովին նշանակել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարի տեղակալ ՝ ազատելով զբաղեցրած պաշտոնից», -ասված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված փաստաթղթում: