Լիսաբոնի օդանավակայանում աշխատակիցների գործադուլի պատճառով չեղարկվել է 200 չվերթ
ԱշխարհԵրկու հարյուր չվերթ է չեղարկվել Լիսաբոնի օդանավակայանում հուլիսի 17-ին օդանավակայաններ սպասարկող Groundforce ընկերության աշխատակիցների երկօրյա գործադուլի պատճառով: Չվերթները չեղարկվել են, հավանաբար, մինչեւ ակցիայի ավարտը կիրակի երեկոյան, հայտնել է ընկերությունը, որը ղեկավարում է Պորտուգալիայի օդանավակայանները, հաղորդում է Reuters-ը:
Օդանավակայանները սպասարկելու գծով Տեխնիկների արհմիության ներկայացուցիչը հայտնել է, որ աշխատակիցների շուրջ 100 տոկոսը մասնակցել է գործադուլին շաբաթ երկրի ամենածանրաբեռնված օդանավակայանում:
Groundforce-ի աշխատակիցները պահանջում են, որ ընկերությունը, որն ունի ֆինանսական դժվարություններ կորոնավիրուսի համավարակի պատճառով, վճարի աշխատավարձերն ու արձակուրդայիններն այս տարի առանց ուշացումների:
TAP պորտուգալական ավիաընկերությունն առաջարկել է գումար առանձնացնել, որն անհրաժեշտ է Groundforce-ի համար իր աշխատողների արձակուրդայինները վճարելու համար, սակայն առաջարկը մերժվել է ղեկավարող ընկերության կողմից: