Հայերեն


«Մովեսին վաղուց ինձ հարազատ եմ համարում». Էվա Ոսկանյանը՝ Արցախի երկրորդ պատերազմում զոհված զինվորին նվիրված իր նոր երգի և ապրումների մասին

Life

Երգչուհի Էվա Ոսկանյանի «Մամ ջան» կոչվող նոր երգն ու տեսահոլովակը նվիրված է Արցախի երկրորդ պատերազմում զոհված 19-ամյա Մովսես Սարգսյանին: Tert.am Life-ի հետ զրույցում Էվան պատմել է երգի ստեղծման, տեսահոլովակի նկարահանումների և իր ապրումների մասին:

Էվայի խոսքով՝ իր կյանքում երաժշտական իմ ամենամեծ դադարը եղել է պատերազմի շրջանում:

«Համրացած էի, չէի կարողանում անգամ մեկ նոտա սեղմել, երգել: Մի օր ինձ գտավ Սյուզի անունով աղջիկ, որն ասաց՝ պատերազմի թեմայով երգի խոսքեր է գրել, ուզում է, որ ես էլ երաժշտությունը գրեմ: Առաջին արձագանքս մերժումն էր, որովհետև չէի մտածում՝ այդ թեմայով կարող եմ ինչ-որ բան անել: Հետո Սյուզին ուղարկեց խոսքերն ու համաձայնեցի: Նրա քրոջ որդին՝ 19-ամյա Մովսես Սարգսյանը զոհվել էր Արցախի երկրորդ պատերազմում: Երգը Մովսեսին է նվիրված, Սյուզին լրիվ ուրիշ մասնագիտություն ունի, բայց այնքան լցված է եղել, որ գրել է խոսքերը: Երկար ժամանակ տղա կատարող էինք փնտրում, որովհետև երգը զինվորի խոսքն է մայրիկին, բայց չգտանք ու ես երգեցի»,- պատմեց նա:

Ըստ երգչուհու՝ ձայնագրման գործընթացն իր համար հուզական տեսանկյունից բարդ էր: «Ունեմ մտերիմ ու հարազատ մարդիկ: Նրանցից մեկն էլ Լիլիթ Նավասարդյանն է, որն ինձ օգնեց անել երգի գործիքավորումն ու ձայնագրությունը: Մի քանի հոգով հավաքվեցինք, էմոցիոնալ տատանումների գնով ստեղծեցինք այն, ինչ ունենք: Հուզմունքը երգելիս խանգարում էր, բայց պետք է սովորենք խոսել ու երգել այս մասին: Մովսեսին չեմ ճանաչել, բայց ուզում եմ լավ ճանաչել, փնտրել: Նրան վաղուց ինձ հարազատ եմ համարում»,- ասաց նա:

Տեսահոլովակի ռեժիսորը Հովհաննես Ղազարյանն է: «Տեսահոլովակի միտքն իրենն է, ես գիտեի, որ նա ըմբռնմամբ կմոտենա հարցին, չի անի ուղղակի անելու համար: Հովհաննեսը խորը տղա է, գիտեի, որ շարքային, հերթական տեսահոլովակ չի լինի: Նկարահանման օրն ուղղակի կատարողի դերում եմ եղել, ամեն ինչ թողել եմ Հովհաննեսի ձեռքերում: Դա ինձ համար բացառություն է, որովհետև նախկինում իմ բոլոր տեսահոլովակների նկարահանումների ժամանակ շատ ֆունկցիաներ եմ իրականացրել»,- նշեց Էվան:

Երգչուհին նաև նկատեց, որ պատերազմը ծանր էր բոլորիս համար, մոտ մեկ տարի է՝ փորձում ենք այդ իրավիճակից դուրս գալ:

«Նկատում եմ, թե որքան են մարդիկ, ես փոխվել: Հույսս չեմ կորցնում, որ լավ կլինի, բայց նկատում եմ՝ առաջվա պես ոչինչ չի լինի, ոչ ոք չի լինի: Պետք է հնարավոր ամեն կերպ փորձենք վերականգնվել: Ինքս երգը կատարելուց առաջ ու հետո ներքին փոփոխություններ եմ զգում: Խաղաղված ու հանգիստ եմ, որովհետև 3-4 ամիս քնել ու արթնացել եմ երգի շուրջ մտածելով»,- եզրափակեց նա:

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված