Սամվել Կարապետյա՞նը չի թույլ տալիս, որ էլեկտրականության սակագինն ավելի իջեցնեն
Տնտեսություն«Հայելի»-ն գրում է
Հայաստանում փետրվարի 1-ից մոտավորապես մեկուկես դրամով կնվազի էլեկտրաէներգիայի գինը: Այդ մասին որոշումը կայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Այսպիսով՝ 2017 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի գինը բնակչության համար կկազմի 46,2 դրամ՝ էժանանալով ուղիղ 1,22 դրամ: Սոցիալապես անապահով խավերի համար էլեկտրաէնեգիայի սակագինը կկազմի 40 դրամ, այսինքն՝ 6 դրամով ավելի պակաս: Սրան նախորդել էր գազի սակագնի իջեցման մասին որոշումը, որն ուժի մեջ է մտնելու գալիք հունվարի 1-ից:
Հիշեցեննք, որ Հանրային ծառայությունենրը կարգավորող հանձնաժողովի որոշմաբ հունվար 1-ից մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող բնակիչ-սպառողների համար 1 խորանարդ մետր գազի գինը կնվազի 7.7 դրամով, նախկին 146,7 դրամի փոխարեն կազմելով 139 դրամ: Այս խմբի մեջ մտնում են սովարական գազասպառողները, իսկ անապահով խավի բնակիչներըը մեկ խորանարդ մետր գազի դիմաց կվճարեն 100 դրամ այժմյան 146,7 դրամի փոխարեն:
Շարունակությունը՝ կայքում