Սողանքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 15-ի
ԱշխարհՃապոնիայի Սիձուոկա պրեֆեկտուրայում հուլիսի սկզբին առաջացած հզոր սողանքից հետո հաստատվել է ևս 2 մարդու մահ, այդպիսով ողբերգության զոհերի թիվը հասել է 15-ի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սողանքի վայրում շարունակվում է փրկարարական գործողությունը, դեռեւս անհայտ կորած է համարվում 14 մարդ: Իշխանությունները փորձում են պարզել՝ շաբաթ հայտնաբերված մարմիններն արդյո՞ք պատկանում են նրանց: Ավելի վաղ ստացվել է տեղեկատվություն 10 զոհերի մասին: Փլուզվել է 130 տուն:
Ավելի քան 470 մարդ է հարկադրաբար տեղահանվել եւ բնակվում է հյուրանոցներում:
37 հազար բնակչություն ունեցող Ատամիում սողանքը տեղի է ունեցել հուլիսի 4-ին: Սողանքի պատճառը հորդառատ անձրեւներն էին, որոնք մի քանի օր շարունակ տեղում էին Ճապոնիայի կենտրոնական եւ արեւելյան շրջաններում: Առանձին վայրերում երկու օր շարունակ տեղացել են 400-600 մմ տեղումներ