Կոռուպցիայի դեպք դպրոցում․ տնօրենը հայտնվել է ամբաստանյալի աթոռին
ՀասարակությունԱրագածոտնի մարզի Իրինդ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Զվարթ Վարդումյանը, ով երկար տարիներ եղել է նշված դպրոցի տնօրեն, մեղադրվում է պաշտոնական կեղծիք կատարելու մեջ: Մասնավորապես` կեղծ տեղեկություններ եւ գրառումներ է կատարել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող դպրոցի տարիֆիկացիոն ցուցակներում: Ընդ որում` «Փաստինֆո»-ի տեղեկություններով` Զ.Վարդումյանը նման կեղծիքների գնացել է բարձրաստիճան մի պաշտոնյայի համար: Տարիներ շարունակ դպրոցում որպես ուսուցչուհի ձեւակերպել է պաշտոնյայի կնոջը, ով սակայն աշխատանքի չի ներկայացել:
Զվարթ Վարդումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Ըստ տեղեկությունների՝ դպրոցի տնօրենն առաջադրված մեղադրանքն ընդունել է: Քրեական գործը գտնվում է դատարանում: