Ջրհեղեղներ ԱՄՆ-ում․ զոհեր կան․ տեսանյութ
ԱշխարհԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի հարավային հատվածում ուժեղ ջրհեղեղներ են, ինչի պատճառով ավելի քան 10.000 մարդ տեղակայվել է ժամանակավոր, անվտանգ ապաստարաններում, ևս 20.000 մարդ փրկվել է ջրային տարերքից:
Ինչպես նշում է The Guardian-ը՝ վկայակոչելով նահանգապետ Ջոն Բել Էդվարդսին, Լուիզիանայի որոշ հատվածներում իշխանությունները համընդհանուր աղետի տագնապ են հայտարարել:
Էդվարդսը նշել է, որ այս հեղեղումները նահանգի պատմության մեջ աննախադեպ են: Նա նաև նախազգուշացրել է բնակիչներին, որ առաջիկա օրերին ջրի մակարդակը կշարունակի բարձրանալ:
Հայտնի է, որ ջրհեղեղների հետևանքով Լուիզիանայում գրանցվել է 3 զոհ