«Երասխում կռիվներ են, որոնք ունակ են վերաճելու Հայաստանի դեմ նոր պատերազմի». Վարուժան Գեղամյան
Հասարակություն«Երասխում կռիվներ են, որոնք ունակ են վերաճելու Հայաստանի դեմ նոր պատերազմի». Վարուժան Գեղամյան:
Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Երասխում կռիվներ են, որոնք ունակ են վերաճելու է Հայաստանի դեմ նոր ու լիարժեք պատերազմի։
Երասխը պատահական վայր չէ, այն բազմաթիվ առումներով Հայաստանի ամենառազմավարական կետերից է, որին տիրող ուժը կարող է թելադրող լինել ոչ միայն Նախիջևանի ուղղությամբ, այլև ողջ Հարավային Կովկասում։ Պատահական չէ, որ 1990թ. մեր առաջին ինքնապաշտպանական մարտերը ընթացել են հենց այս ուղղությամբ և պսակվել հաջողությամբ։
Թե՛ առաջին պատերազմի տարիներին, թե՛ այսօր Երասխի ուղղությամբ հարձակումն անհնար է առանց Թուրքիայի գործուն մասնակցության ու ղեկավարության. այս տարածքը Թուրքիայի թիրախում է որպես տարածաշրջանում թուրքական ծավալապաշտության առաջնային ուղղություն՝ Իրանից մինչև Վրաստան ու Միջին Ասիա։

Ուստի անհնար է կարծել, որ Ադրբեջանի կողմից Երասխի ուղղությամբ հարձակման փորձերը միայն Ադրբեջանի նախաձեռնությունն են։Այս սպառնալից իրավիճակը չէր լինի, եթե գոնե նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլիացիայից հետո Հայաստանի ղեկավարությունը ժամանակ ու ջանք թափած լիներ միավորելու իր ռեսուրսները Թուրքիայի ծավալապաշտական ծրագրերին ընդդիմացող պետությունների հետ՝ տարածաշրջանի հակաթուրքական դաշինքի անդամ դառնալով։