Արայիկ Հարությունյանը մի շարք օրենքներ է ստորագրել
ՔաղաքականությունԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին», ««Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։