Սեյրան Օհանյանը սլաքը կփոխի՞, թե՞ կլիցքավորի դատարկված «պարկուճը»
ՔաղաքականությունՊաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի առաջին ֆեյսբուքյան գրառումը կամ քաղաքական ակտիվ քայլը, որ նա կատարել է ակտիվ քաղաքականություն մուտք գործելուց հետո, վերաբերում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և դրանում Օհանյանի քաղաքական դիրքորոշման ձևակերպմանը: Մինչ այդ, իհարկե, առավել կարևոր էր շեշտադրումը, որ ղարաբաղյան հարցը Հայաստանի ներքաղաքական կյանքի համար անկյունաքարային է, և քաղաքական որևէ ուժ պարտավոր է հայտնել իր ոչ երկիմաստ դիրքորոշումն այդ հարցի կապակցությամբ: Այլ խնդիր է իհարկե, թե որքանով է Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ արտահայտված բուն դիրքորոշումը ոչ երկիմաստ, և ընդհանրապես ինչքանով է տարբերվում իշխանության ներկայիս դավանած մոտեցումներից կամ հռչակած ուղենիշներից: Որպես առաջին ակտիվ քայլ արտահայտված դիրքորոշումն ուշագրավ է նրանով, որ Օհանյանը, փաստորեն, ընդգծում է, թե ինչն է լինելու իր քաղաքական գործունեության և նախընտրական դիրքավորման ելակետը, շարժիչ ուժը: Այդ ուժը և ելակետը լինելու է ղարաբաղյան խնդիրը կամ այսպես ասած՝ ռազմա-քաղաքական իրավիճակը: Այս առումով Օհանյանի մոտեցումը ադեկվատ է առկա իրողություններին, քանի որ պատերազմի մեջ գտնվող երկրի համար՝ երևի թե չի կարող լինել ներքաղաքական կյանքի այլ ելակետ:
Շարունակությունն՝ այստեղ