Ռուսաստանը վերսկսում է թռիչքները Ֆրանսիայի և Չեխիայի հետ
ԱշխարհՌուսաստանը հուլիսի 24-ից վերսկսում է թռիչքները Ֆրանսիայի և Չեխիայի հետ: Այս որոշումը հուլիսի 14-ին կայացվել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի գործառնական շտաբի կողմից:
Յուրաքանչյուր երթուղով շաբաթական չորս թռիչք կիրականացվի Մոսկվայից Փարիզ, Նիցցա և հետ: Սանկտ Պետերբուրգից Փարիզ և Նիցցա (և հետ)՝ շաբաթական երկու թռիչք: Մոսկվա-Պրահա երթուղով թռիչքներն իրականացվելու են շաբաթը չորս անգամ: