Ուկրաինայի նոր գլխավոր հետախույզը Ռուսաստանին թշնամի է անվանել
ԱշխարհՈւկրաինայի արտաքին հետախուզության ծառայության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Լիտվինենկոն, հայտարարել է, որ Ռուսաստանը համարում է թշնամի:
«Համոզված եմ, որ Արտաքին հետախուզության ծառայությունն ունի հոյակապ ավանդույթներ, հիանալի ներուժ, շատ հզոր մասնագետներ: Եվ ես համոզված եմ, որ ձեզ հետ միասին մենք կկարողանանք ամեն ինչ անել մեր պետության ազգային շահերը պաշտպանելու, զարգացած, մեր թշնամու՝ Ռուսաստանի Դաշնության, այլ պետությունների ծրագրերի և մտադրությունների մասին բարձր, որակյալ տեղեկատվություն ստանալու համար»,-ասել է նա: