Հայերեն


Մահացած ծննդկանի հարազատները ծեծել են բժշկին

Հասարակություն

Աննա Զախարյան, Armtimes

Կիրակի` դեկտեմբերի 25-ին, Կապանի բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան դեպք է գրանցվել: Մինչեւ ծնվելը մահացած է եղել նաեւ պտուղը:

Բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Սամվել Միկոյանից տեղեկացանք, որ 26-ամյա կինն ընդունվել է դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին: Այդ ժամանակ արդեն պտուղը մահացած է եղել: «Պտղի սրտի զարկերը չենք զգացել, ուղարկել ենք, «էխոյի», էխոսկոպիստը հաստատել է մեր ախտորոշումը` 37-38 շաբաթական մահացած պտուղ»,- ասաց Սամվել Միկոյանը:

Բժշկի փոխանցմամբ, մահացած պտուղները շատ վտանգավոր են եւ բերում են ներանոթային մակարդելիության սիստեմի խանգարման: Եղանակային այս պայմաններում, 350 կմ ճանապարհ կտրելով, կնոջը Երեւան տեղափոխելը բժիշկները գնահատել են ռիսկային եւ որոշում է ընդունվել նրան հոսպիտալացնել: Հետագայում զարգացել է ծննդաբերական գործունեություն: Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 4:40-ին, ծնվել է մահացած երեխան: Այնուհետեւ բժիշկները նկատել են, որ արյան մակարդում բացարձակ տեղի չի ունենում:

«Մենք, մինչեւ ծննդաբերությունը այդ խնդիրը կանխատեսելով, պրոֆիլակտիկ նշանակումներ ենք արել, որ մակարդելիության սիստեմը մի քիչ բարելավվի: Հեղուկներ ենք ներարկել, ամեն ինչ արել ենք, բայց բժշկությունն այսօր ի զորու չէ, որ բոլոր խնդիրները 100 տոկոսով հաղթահարի: Ծննդաբերությունից հետո նույնպես արյան մակարդելիության սիստեմը կարգավորող դեղորայքներ ենք նշանակել, պլազմա ենք արել, որը պատվիրում ենք Գորիսից, մորից ենք փոխներարկել եւ այլն»,- մանրամասնեց բաժանմունքի վարիչը: Տեսնելով, որ կոնսերվատիվ` դեղորայքային մեթոդներն արդյունք չեն տալիս, որոշում է ընդունվել վիրահատել կնոջը: Բժիշկ Միկոյանի խոսքով, սկզբում վիրահատությունից փորձել են հնարավորինս խուսափել` հաշվի առնելով, որ դա եղել է կնոջ առաջին հղիությունը եւ նպատակ են ունեցել պահպանել արգանդը` մայրանալու հնարավորությունից հետագայում նրան չզրկելու համար:

«Ուղղակի 26 տարեկան կին էր, զրկվել էր երեխայից, եթե մենք շուտ գնայինք վիրահատության, արգանդն անպայման պետք է հեռացնեինք, դրա համար չարչարվեցինք, որպեսզի գոնե արգանդը պահպանենք: Բայց, էլի եմ ասում, մենք փրկիչներ չենք: Ինչ-որ արել ենք, օգուտ չի տվել: Հետագայում տեսնելով, որ դեղորայքային միջոցն արդյունք չի տալիս, գնացել ենք վիրահատության: Վիրահատությունը դեռ չվերջացած, սրտի կանգ է տեղի ունեցել, որը վերականգնել հնարավոր չի եղել: Թե հետագայում դատաբժշկությունը եզրակացություն կտա, ես ինչ կարող եմ ասել»,- նշեց Կապանի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչը:

Հարցին, թե հնարավոր կլինե՞ր փրկել կնոջ կյանքը, եթե շուտ դիմեին վիրահատական միջամտության` չփորձելով պահպանել արգանդը, բժիշկը պատասխանեց.

«Գիտեք ինչ կա, նա ծննդաբերությունից հետո նորմալ քանակով արյուն է կորցրել: Եթե դա կազմում է քաշի համեմատությամբ 0.5 տոկոս, համարվում է թույլատրելի արյան կորուստ: Իր մոտ թույլատրելի արյան կորստից էլ ցածր է եղել: Եթե մենք գնայինք վիրահատության, կարող է ավելի շատ կորցներ եւ այս երեւույթներն ավելի շուտ զարգանային, դարձյալ չկարողանայինք փրկել կնոջ կյանքը»:

Կինը մինչեւ ծննդաբերելն իմացել է, որ արգանդում աղջնակն արդեն մահացած է: Բայց թե ինչ պատճառով դա կարող էր տեղի ունենալ, հայտնի չէ: Սամվել Միկոյանը նշում է, նման դեպքերին հատուկ մի շարք պատճառներ, ինչպես օրինակ, արյան բացասական ռեզուս, պորտալարի փաթաթում, այս պարագայում չեն եղել: «Այստեղ գուցե հավանական է զույգերի միջեւ անհամատեղելիություն, որ 37-38 շաբաթականում հանկարծ ներարգանդային մահ է տեղի ունենում: Պտուղը մենք ուղարկել ենք քննության: Դատաբժիշկները կպարզեն՝ ինչն է պատճառը»,- ասաց նա: Հղիության ընթացքը, ինչպես փոխանցել են Միկոյանին, չի ուղեկցվել բարդություններով:

Մահացած ծննդկանի ու երեխայի հարազատները համոզված են, որ իրենց ընտանիքին պատուհասած այս մեծ ողբերգությունը բժիշկների մեղքով է: Նրանք փորձել են վրեժխնդիր լինել:

«Մենք` հայերս, սիրում ենք բռունցքներով հարցեր լուծել: Ոչ մի քաղաքակիրթ երկրում այսպիսի բան չի լինի, որ բժիշկն այսքան անպաշտպան լինի: Բոլոր նորմալ հիմնարկներում անվտանգության աշխատակիցներ կան: Երեւանի համարյա բոլոր բուժհիմնարկներում նույնպես անվտանգության աշխատակիցներ են նստած: Իսկ մեզ մոտ ինքնադատաստան են տեսնում: 20 հոգի դուռը բացեցին, թափվեցին վրաս, սկսեցին բռունցքներով, քացիներով խփել: Իրավունք չունենք բռունցքով մեր հարցերը լուծել, հասկանո՞ւմ եք: Մտածում են, որ մահ է եղել, ուրեմն բժիշկը մեղավոր է: Բայց բժշկությունը հարյուր տոկոսանոց չէ»,- ասաց մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Սամվել Միկոյանը:

Հ.Գ. Կապանի բժշկական կենտրոնում տեղի ունեցածի վերաբերյալ երեկ հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: Ըստ այդմ, Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ծննդկանի մահվան դեպքի առթիվ: 2016թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:20-ին, Կապանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ընկերության մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում գրանցվել է նորածնի, այնուհետեւ վերջինիս մոր՝ 1990 թ. ծնված Մարինե Իվանյանի մահը: Նախնական տվյալներով՝ Մարինե Իվանյանը 2016 թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, «մահացած պտուղ» ախտորոշմամբ ընդունվել է «Կապանի ԲԿ» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, որտեղ 2016թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11:30-ին, ծնվել է մահացած պտուղը, որին հաջորդել է բուժվող հիվանդ Մարինե Վարդանի Իվանյանի մահը:

Սյունիքի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով («Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը»): Նշանակվել են մահացած պտղի եւ Մ. Իվանյանի դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Գեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե Մելիքյան
Ամենադիտված