ԱԱԾ-ն կհասնի՞ ավելի «վերեւներին». Ինչու են ձերբակալվել պաշտոնյաները
ԱմենաընթերցվածԱզգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ կոռուպցիոն սխեմաների շրջանակներում ձերբակալվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետն ու նույն գործակալության փորձաքննության բաժնի պետը:
Նշվում է, որ «ըստ ձեռք բերված նախնական տվյալների՝ գործակալությունում ձևավորվել և տևական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ և դրանք փոխանցել իրենց վերադասներին»:
Այսինքն՝ ԱԱԾ-ն «բացահայտել» է այն, ինչ տարիներ շարունակ գիտեին այս գործակալության հետ առնչություն ունեցողները, անգամ չունեցողները:
Տարիներ շարունակ հաշմանդամություն ունեցող անձինք ու նրանց շահերի պաշտպանները դժգոհել են այս կառույցի գործունեությունից, մամուլում փաստեր ներկայացրել, թե ինչպես են մարդկանց հաշմանդամության կարգը որոշելու համար գումարներ պահանջել նրանցից կամ էլ կաշառքի դիմաց հաշմանդամության թոշակ նշանակել դրա կարիքը չունեցողներին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում