Գիտնականները հայտնել են Երկրի կործանման ժամկետը
ԱշխարհԲելգիացի գիտնականները պատմել են այն մասին, որ իրենց հաջողվել է իմանալ, թե դեռ քանի տարվա կյանք է մնացել Երկիր մոլորակին, գրում է Informing–ը։ Նրանց խոսքով, Երկիրը կանհետանա 5 մլրդ տարուց։
Նրանք նման եզրակացության են հանգել ուսումնասիրելով բազմաթիվ տվյալներ մոլորակների ու մոլորակային համակարգերի կյանքի մասին։
«Երկիրը պարզապես կանհետանա։ Նրան կուլ կտա Արեւը, որը 5 մլրդ տարի հետո կվերածվի կարմիր հսկայի ու ավելի մեծ կլինի, քան հիմա է»,- նշում են հետազոտողները։
Նախնական հաշվարկներով, Արեւը այնքան կմեծանա, որ դրա արտաքին շերտերը կհասնեն Մարսի ուղեծրին։ Հետեւաբար Մերկուրին, Վեներան ու Երկիրը աստիճանաբար կոչնչանան։