ԱՄՆ-ն զգուշացրել է իր քաղաքացիներին նաև Հայաստանի հարցում
ԱշխարհԱՄՆ–ն բարձրացրել է Հայաստան այցելելիս կորոնավիրուսի ռիսկի մակարդակի գնահատականը։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:
Նշվում է, որ Հայաստանի և Իսրայելի դեպքում ռիսկը հասել է երրորդ աստիճանի. «Վերանայե՛ք ուղևորության ձեր ծրագրերը»։
Ղրղզստանի, Իսպանիայի, Պորտուգալիայի և Կիպրոսի համար վտանգը բարձրացվել է ամենաբարձր` չորրորդ կատեգորիայի. «Հրաժարվե՛ք ուղևորությունից»։
Ուկրաինայի համար վտանգի մակարդակը իջեցվել է մինչև երկրորդ աստիճան. «Շատ ուշադիր եղեք»։
ԱՄՆ–ն իր քաղաքացիների համար խորհուրդների աստիճանային համակարգ է կիրառում` նախազգուշացնելու համար արտերկրում հավանական վտանգի մասին։
COVID-19–ի շրջանում յուրաքանչյուր երկիր ուղևորվելու համար խորհուրդների ուրույն աստիճան է շնորհվել։