Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՔաղաքականությունՎարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշում է ստորագրել:
Որոշման մեջ ասվում է.
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության տնտեսական գործունեության հետ կապված խնդիրն ուսումնասիրելու համար։
2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։
Ավելին՝ այստեղ