Շոյգուն հայտարարություն տարածեց
ԱշխարհՌուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը համալիր զորավարժություններ կանցկացնեն` Աֆղանստանից ամերիկյան զորքերի և ՆԱՏՕ-ի զորակազմի դուրս բերման ֆոնին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Ընդհանուր առմամբ, եթե խոսենք մեր համագործակցության մասին, այն բավականին հաջող է զարգանում: Մենք համալիր զորավարժություններ ենք անցկացնում Տաջիկստանի հետ` կապված այն սպառնալիքների հետ, որոնք առաջանում են: Առջևում զորավարժություններ են ուզբեկ գործընկերների հետ, որին կհաջորդեն եռակողմ զորավարժությունները` Ռուսաստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի մասնակցությամբ»,- այսօր ասել է Շոյգուն տաջիկ պաշտոնակից Շերալի Միրզոյի հետ հանդիպման ժամանակ:
Շոյգուի խոսքով` «բազմաթիվ տարատեսակ սպառնալիքներ և ռիսկեր են ստեղծվում»:
Ավելին՝ այստեղ