Հայերեն


«Եվա Բաղդասարյանը կադրն ավելի գեղեցկացրեց». Անդոն՝ նոր տեսահոլովակի հերոսների, իր կերպարի և Ռաֆայել Երանոսյանի հետ հարաբերությունների մասին

Life

Դերասան Անդրանիկ Հարությունյանն օգոստոսի 1-ին լսարանի դատին կհանձնի իր նոր՝ «Տոթ ա» կոչվող երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է նոր տեսահոլովակի, գլխավոր հերոսուհու և դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ հարաբերությունների մասին:

Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Միսակ Ոսկանյանն է, գործիքավորումն արել են Մարտին Մկրտչյանն ու Արամ Կիրակոսյանը:

«Ռիթմիկ, ամառային, պարային երգ է, վաղուցվա պատմություն չունի: Որոշել եմ «Բա չիմացա՞ք» ալբոմ ունենալ, որի մեջ կլինի նաև «Տոթ ա» երգը: Չեմ կարծում, որ երգն ուշացած է ամառվա համար, որովհետև «Լեդի Քոբուլեթի» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան ևս օգոստոսի 1-ին է եղել: Դա չէր ազդել երգի հաջողության վրա, կապ չունի, որ ամռան ավարտին մեկ ամիս էր մնացել: Այս տեսահոլովակի հետ կապված վախեր չունեմ, բայց նախորդ՝ «Բա չիմացա՞ք» տեսահոլովակի հետ կապված ունեի, որովհետև քարոզարշավ էր, ֆուտբոլ, որոնք խանգարեցին տեսահոլովակի տարածվելուն: Հիմա նման հանգամանքներ չկան»,- ասաց նա:

Տեսահոլովակի ռեժիսորը Զոհրաբ Հայրապետյանն է, մոնտաժային աշխատանքներով զբաղվում է Հայկ Մկրտչյանը, Անդրանիկի խոսքով՝ տեսահոլովակում սյուժետային գիծ կա: «Երգը Սիրուշ տոտայի մասին է, որը քաղաքային տրանսպորտում տոթից վատանում է, այդ գծից սկսվում է տեսահոլովակը: Ընթացքում լողավազանային տեսարաններ են, որոնք Երևանում ենք նկարահանել: Վերջում Սիրուշ տոտան արթնանում է և տեսնում, որ երազ էր, նորից նույն տոթն է: Ես կերպարային փոփոխություն չեմ արել, ինքս ինձ եմ մարմնավորում: Ընթացքում պարբերաբար փոխվում է կերպարիս ոճը, դիտողներին չեմ ձանձրացնի»,- պատմեց նա:

Տեսահոլովակի գլխավոր հերոսուհիներից է նաև դերասանուհի Եվա Բաղդասարյանը: Ըստ դերասանի՝ նրան ընտրել են ինքն ու Զոհրաբը: «Եվային վաղուց եմ ճանաչում, նախկինում նրա հետ փոքրիկ գովազդային համագործակցություններ ենք ունեցել: Այս անգամ էլ հեշտությամբ աշխատեցինք, ամեն ինչ լավ ստացվեց: Բացի իմ գեղեցկությունը, Եվան կադրն ավելի գեղեցկացրեց»,- կատակեց Անդրանիկը:

Տեսահոլովակում նկարահանվել է նաև դուդուկահար Կամո Սեյրանյանը, բայց թե ինչ կերպարում, Անդրանիկը չցանկացավ բացահայտել նախքան տեսահոլովակի պրեմիերան:

Արդեն տևական ժամանակ է, ինչ Անդրանիկն ու դերասան Ռաֆայել Երանոսյանը միասին չեն ներկայանում: Դա խոսակցությունների առիթ է ստեղծում, որ նրանք վիճել են ու այլևս միասին չեն ներկայանա: Անդրառանալով այդ թեմային՝ Անդրանիկն ասաց. «Ես ու Ռաֆոն մեր տեսանյութերը տեղարդում ենք ընդհանուր յութուբյան էջում՝ չնայած այս փուլում առանձին աշխատանքներով ենք ներկայանում: Վերջերս խոսակցություններ եմ լսել նաև, որ քաղաքական թեմաների համար վիճել ենք, նույնիսկ հարվածել իրար: Նման բան չկա, ոչ մի թեմայով չենք վիճել: Անպայման հետագայում կրկին միասին հանդես կգանք»:

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված