Հայերեն


«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ զինված ուժերին

Հասարակություն

Տեղի է ունեցել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչների հանդիպում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ռազմական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի վրա հարձակման, դրա հետևանքով ՀՀ Զինված ուժերի կրած կորուստների, ինչպես նաև սահմանի ամբողջ երկայնքով իրավիճակի սրման հետ կապված հարցեր։

« «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, խորը մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հարկ են համարում հայտարարել՝

1․ ՀՀ սահմաններին թշնամու շարունակական սադրանքներն ու սանձարձակ վարքագիծը և այդ համատեքստում ՀՀ իշխանությունների անգործությունն ու անկարողությունը ևս մեկ անգամ ապացուցում են, որ վերջին ընտրությունները, ցավոք, չեն կարողացել լուծել Հայաստանի առջև ծառացած առաջնային անվտանգային խնդիրները և մարտահրավերները։

2․ Հայաստանյան հասարակությունը պետք է պաշտոնապես տեղեկացված լինի ՀՀ ՊՆ՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ նշված հայ-ադրբեջանական հնարավոր բանակցությունների բովանդակության և ընթացքի վերաբերյալ։

3․Բաքվի բռնապետը պետք է հստակորեն հասկանա, որ խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքում Հայաստանում ստեղծվել է նոր իրավիճակ, համաձայն որի ձևավորվել է խորհրդարանական ազգային և առողջ ընդդիմություն, որը օգտագործելու է իր ունեցած բոլոր հնարավորությունները և լծակները՝ թշնամուն միջազգային ասպարեզում սանձելու և ՀՀ ազգային ու պետական շահերը սպասարկելու նպատակով։

4․ Մեր լիակատար զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերին՝ հավաստիացնելով, որ բոլոր միջոցներով սատար ենք կանգնելու մեր բանակի զինվորներին և սպաներին՝ թշնամուն արժանի հակահարված հասցնելու գործում։

5․ Խորին ցավակցություն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերի զոհված զինվորականների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում», - ասված է տարածված հայտարարությունում:

Սկսում ենք աշխատանքը հանուն ամուր խաղաղության՝ Հայաստանի լավագույն անվտանգային թիմի հետ․ «Ուժեղ Հայաստան»Նարեկ Կարապետյանը գրազ է գալիս, որ «Ուժեղ Հայաստան»-ը իր ձայնը չի տալու Ռոբերտ ՔոչարյանինԼսեք մեր լեգենդ Արթուր Ավանեսյանին...ուժեղ բանակը կանխում է պատերազմը և բերում է ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ Հայաստան»-ը Գավառում. լուսանկարներ«Համահայկական ճակատ»-ի հայտարարությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հազարավոր գավառցիների հետ քայլերթ կատարեցին Գավառ քաղաքովԱհա այս ձևով հենց նոր բերման ենթարկեցին Համայնքային ոստիկանության գլխ. վարչության կենտրոնական բաժին Դավիթ Մինասյանին․ «Համահայկական ճակատ» ՇարժումՄիակը բանը, որ պետք է ջնջենք մեր պատմությունից` Փաշինյանն է` իր փոքրիկ խմբակի հետ. «Ուժեղ Հայաստան»«Էս երկիրը փրկե´ք էս չարիքից», - Գավառի բնակիչը` Նարեկ ԿարապետյանինԳավառցիներն ուզում են ապրել ուժեղ երկրում, ուժեղ տնտեսությամբ և ուժեղ անվտանգությամբ. Աշոտ ՄարկոսյանԵրևան-Սևան մայրուղին` հենց հիմա. վայյյ թույլ Նիկոլ, վայ․ բան չմնաց Ուժեղ Հայաստանին․ Ռուբեն ՄխիթարյանՀայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բելառուսի դեմ խաղում Կայան դեռևս բավարար գրքեր չի կարդացել դիվանագիտությունը հասկանալու համար․ Կիրիլ Դմիտրիևը՝ Կայա Կալլասի մասինԲոլորս մեր ներսում պիտի մտածենք համախմբման մասին՝ հանուն հաղթանակի․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) Թրամփի Խաղաղության խորհրդին միանալու վերաբերյալ Ռուսաստանը որոշում չունի․ ՊեսկովՆարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել ԳավառիցՊենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ ցամաքային գործողության, որը կտևի շաբաթներ կամ ամիսներ. The Washington Post«Ուժեղ Հայաստան»-ը  Գավառում ջերմ ընդունելության է արժանանումՔՊ-ում վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքներով առաջատարը Նիկոլ Փաշինյանն է«Դժոխք փակ դռների հետևում». ի՞նչ էր թաքցնում Օդրի Հեփբըրնը Գրիգոր Լուսավորիչ փողոցում բшխվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բшխվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրшվորԵվրոպայում գողացել են մոտ 12 տոննա KitKat շոկոլադե սալիկներ Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը (տեսանյութ) Սկանդալ «Միսս Գրանդ Թաիլանդ»-ում. մասնակիցը կորցրել է ատամները ուղիղ եթերում Ես գործում եմ Մեծ Բրիտանիայի ազգային շահերից ելնելով․ Սթարմերը պատասխանել է ԹրամփինԵրևանում թմրանյութի արտադրամաս է հայտնաբերվելԱդրբեջանի պատվերը․ մեզ ստիպում են մոռանալ մեր պատմությունը և հրաժարվել մեր ինքնությունից. Էդմոն Մարուքյան Արման Ծառուկյանը ռևանշ-գոտեմարտում հաղթեց ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասին «ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորին Ծաղկազարդի կապակցությամբԱրևային վահանակներ տանիքներին. էլեկտրական մեքենաների լիցքավորում և նոր հնարավորություններ բազմաբնակարան շենքերի համար Մենք մոտիվացնելու ենք մեր ժողովրդին. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)Երևանիս ապագան․ Հրայր Կամենդատյան (տեսանյութ)Վանաձորի մեր տարածքային կառույցի բացումն իրականություն դարձավ, իսկ մեզ բոլորիս՝ հաջողություն եմ ցանկանում մեր սկսած մեծ գործում. Ավետիք Չալաբյան Միրզոյանն ու Արաղչին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունների շուրջՀենց Իրանն է պայմաններ սահմանում պատերազմի ավարտի համար․ Իրանի ԶՈւ Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանը կլինի վարչական հսկողության տակ Ռոդրին արձագանքել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի լուրերին Սաուդյան Արաբիայի արքայազնը չէր կարծում, որ ստիպված կլինի համբուրել իմ հետnւյքը. ԹրամփԱռաջին անգամ մենք պետք է ունենանք տնտեսական առաջնորդ, ով կաշխատի, ով կվերացնի աղքատությունը, ով կապահովի զարգացում. «Ուժեղ Հայաստան»Զատկի միտումներ 2026-ին. Ինչպես զարդարել տունը և սեղանը գարնանային ոճով Այսօր կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը. Իվետա ՏոնոյանՓեզեշքիանը կոչ է արել տարածաշրջանի երկրներին թույլ չտալ իրենց տարածքներից Իրանի վրա հարձակnւմները Փաշինյանի ֆեյք աջակիցներըՎանաձորցիները սոցիալական հարցերով զրույցի բռնվեցին Հայաքվե միավորման սոցիալական հարցերով պատասխանատու Կամենդատյանի հետ«ՀայաՔվե»-ի մեծ թիմը ՎանաձորումDolce & Gabbana-ն վերանայում է պարտքը՝ շքեղության անկման և Իրանի հետ պատերազմի ֆոնին Փաշինյանը թողեց Արցախը պատանդ՝ շրջափակման մեջ․ Ավետիք ՉալաբյանՊահանջում ենք կառավարությունից անհապաղ սկսել համապետական սկրինինգային ծրագրեր․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում` Թատերական 8/1 հասցեումՔաղցրաշեն գյուղում բшխվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր
Ամենադիտված