Դոնալդ Թրամփի դստեր լուսանկարները՝ հանգստյան վայրից
LifeԻվանկա Թրամփն ու ընտանիքը վայելում են տոնական արձակուրդը Հավայան կղզիների Four Seasons Resort-ում։ Իվանկայի հետ են ամուսինը՝ Ջարեդ Քուշներն ու երեխաները։
35-ամյա Քուշները լողափին առանց վերնազգեստի ցուցադրում էր իր մկանոտ մարմինը։ Իվանկան կրում էր սպիտակ լողազգեստ, վրայից էլ սպիտակ թափանցիկ վերնազգեստ։
Նախագահական ընտանիքը հանգստանում է մասնավոր առանձնատանը, սակայն օգտվում են Four Seasons-ի ընձեռած ծառայություններից։
Իվանկան տարածել էր ամուսնու ու երեխաների նկարը կիրակի օրը, երբ ընտանիքը նշել է Հանուկան։ Իվանկան նկարի տակ գրել է, որ այս տարի այն հազվադեպ դեպքերից է, որ Հանուկան ու Սուրբ ծնունդը համընկել են, ու շնորհավորել է և Սուրբ ծնունդն ու Հանուկան։