Չելսին պայմանագիր է կնքել Ֆուլհեմի դարպասապահի հետ
Սպորտ«Չելսին» պաշտոնական կայքում հայտարարել է «Ֆուլհեմի» դարպասապահ Մարկուս Բետինելիի հետ պայմանագիր կնքելու մասին։
29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է երկու տարով: Բետինելին «Ֆուլհեմի» կազմում հանդես էր գալիս 2010 թվականից։
«Սա միշտ յուրահատուկ ակումբ է եղել ինձ համար։ Ես երազում էի «Չելսի» տեղափոխվել, ու դա իրականացավ։ Մի քանի տարի առաջ այդ մասին խոսակցություններ եղել են, բայց այն ժամանակ ես ավելի երիտասարդ էի։ Այն ժամանակ ինչ-որ բան չստացվեց, բայց հիմա ես այստեղ եմ։ Ուրախ եմ տեղափոխությանս համար։ Անհամբերությամբ սպասում եմ թիմին օգնելուս»,- նշել է դարպասապահը։