ԱՄՆ-ը կոչով դիմել է Հայաստանին և Ադրբեջանին
ԱշխարհԱՄՆ-ն դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին բռնությունների վերջին էսկալացիան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարություն մամուլի խոսնակ Նեդ Փրայսի տարածած հայտարարությունում:
«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին պահպանել հրադադարի իրենց հանձնառություններն՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ: Շարունակվող լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին ընդգծում է, որ միայն համապարփակ կարգավորմամբ, որը կներառի դեռևս չլուծված բոլոր հարցերը, հնարավոր կլինի նորմալացնել հարաբերությունները երկու երկրների միջև և տարածաշրջանի մարդկանց հնարավորություն տալ միմյանց հետ խաղաղ ապրել։
Ավելին՝ այստեղ