Ինչպես Հայաստանն Ադրբեջանի տարածքով պետք է հաղորդակցություն ունենա, այնպես էլ Ադրբեջանը պետք է Հայաստանի տարածքով հաղորդակցություն ունենա. Նիկոլ Փաշինյան
ՔաղաքականությունՄեզ համար միանշանակ է, որ տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները պետք է բացվեն: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Ինչպես Հայաստանն Ադրբեջանի տարածքով պետք է հաղորդակցություն ունենա այդ թվում նաև Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Իրան, այդպես էլ Ադրբեջանը ՀՀ տարածքով պետք է հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Իրան, Վրաստան: Այդ ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պետք է ստեղծվեն մաքսային կետեր, որոնց հատումը երկու կողմերից պետք է իրականացվի միջպետական սահմանների անցման միջազգայնորեն զորօրինակ ԱՊՀ-ում ընդունված կանոններին համապատասխան, մաքսային, սահմանային և այլ տեսակի հսկողություններով»,-ասաց նա:
Փաշինյանը ևս մեկ անգամ նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության և հունվերի 11-ի հայտարարությամ մեջ չկա միջանցքի թեմա, նշված չեն կոնկրետ երթուղիներ ու ուղղություններ. «Հայաստանը չի քննարկել, չի քննարկում, չի քննարկելու միջանցքային տրամաբանության հարց:
Ավելին՝ այստեղ