ԱՄՆ նախագահը հերթական սկանդալային հայտարարությունն է արել
ԱմենաընթերցվածԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ՄԱԿ-ը վերածվել է մի վայրի, որտեղ մարդիկ հավաքվում են ժամանցի համար: Այս մասին հաղորդում է РИА «Новости» գործակալությունը:
«ՄԱԿ-ը հսկայական ներուժ ունի, սակայն հիմա դա ընդամենն ակումբ է, որտեղ մարդիկ կարող են հավաքվել, խոսել ու լավ ժամանակ անցկացնել»,- գրել է Թրամփը թվիթերյան իր էջում` ավելացնելով, որ ամեն ինչ կփոխվի հունվարի 20-ից հետո:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին տեղի կունենա ԱՄՆ 45-րդ նախագահի երդմնակալության արարողությունը: