Հարձակում են գործել Աֆղանստանում ՄԱԿ-ի շտաբի վրա
ԱշխարհԱֆղանստանում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանը հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից, որի հետևանքով զոհվել է ոստիկանը և վիրավորվել ևս մի քանի սպա: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Աֆղանստանում աջակցության առաքելությունը:
«Այս հարձակման մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն»,-ասել է Դեբորա Լայոնսը:
Նա նշել է, որ շտաբի վրա կրակել են ականանետից և հրետանիից, ՄԱԿ-ի աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել: Այժմ կազմակերպությունը փորձում է շտապ վերականգնել հարձակման պատկերը: Միաժամանակ հայտնի է, որ հուլիսի 30-ին այս տարածքում ռազմական գործողություններ են տեղի ունեցել թալիբների և կառավարական ուժերի միջև: